Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի թուրքական «Habertürk» հեռուստաալիքին տված հարցազրույցին: Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։ Սոյլուն համառոտ անդրադարձ էր կատարել Հրանտ Դինքի սպանության և դատավարության թեմային՝ այն անվանելով Թուրքիայի ամենակարևոր հարցերից մեկը: Նա խոսել էր Դինքի սպանության գործում հանցագործներին օգնելու մեղադրանքով դատապարտված Էրհան Թունջելի և վերջերս սկանդալային հայտարարություններով Թուրքիայի ներքաղաքական կյանքը ցնցած քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերի կապի մասին: Սոյլուն. մանրամասներ չհայտնելով, հռետորական հարցեր էր տվել, թե ով է Թունջելին և Փեքերին գործընկերներ դարձրել, և թե ով կամ ինչ համակարգ էր Թունջելին վստահել Փեքերին: Փայլանը այդ կապակցությամբ գրավոր հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝ պահանջելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուից պատասխանել հետևյալ հարցերին. 1. Ինչու՞ դատարանին չեք հայտնել ձեր իմացած այն տեղեկությունները, որոնք վերաբերել են Դինքի սպանության հետ Սեդաթ Փեքերի կապին: 2. Ո՞վ և ո՞ր համակարգն է Էրհան Թունջելին վստահել Սեդաթ Փեքերին: 3. Ե՞րբ եք դատական համակարգին հայտնելու այն, ինչ գիտեք Դինքի սպանությունը կազմակերպած «համակարգի» մասին։ Հիշեցնենք, որ Թուրքիայի հայտնի հանցավոր հեղինակություններից մեկը՝ Սեդաթ Փեքերը, որը թաքնվում է արտասահմանում վերջին երեք շաբաթվա ընթացքում ցնցել է Թուրքիան YouTube-ում տեղադրված մի շարք տեսանյութերով: Նա մեղադրանքներ է առաջադրում հայտնի թուրք պետական նախկին ու ներկա գործիչների դեմ, այդ թվում` սպանության, բռնաբարության, կոռուպցիայի և թմրանյութերի վաճառքի մեջ:
11:13
10:46
10:26
10:04
09:48
09:23
09:04
18:48
18:24
18:09
17:19
17:03
16:42
16:23
16:09
14:53
14:32
14:09
13:45
13:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44