Իմանալու համար, թե ինչ է պետք ինձ, ես պետք է իմանամ Ռուսաստանի ծրագիրը, Ալիևինը գիտենք՝ ինչքան շատ, այնքան լավ, Ռուսաստանի ծրագրերը չգիտեմ ես: Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` հավելելով, որ Ռուսաստանն իր ծրագրերը ոչ մեկին էլ չի բացահայտում:: «Ռուսաստանն այսօր Հայաստանում ունի մեկ խոսակից, դա երկրի ղեկավարն է: Ես էլ ունեմ կապեր, ես էլ հանդիպում Ռուսաստանի դեսպանի հետ, Ռոբերտն ավելի շատ կապեր ունի Մոսկվայում, բայց ո՛չ ինձ կասեն, ո՛չ Ռոբերտին, այսօր Հայաստանի պատասխանատուն Փաշինյանն է, Փաշինյանին են ասում: Ես վստահ եմ՝ Փաշինյանին Ռուսաստանն ամենայն անկեղծությամբ ասում է այն, ինչ մտադիր է անել այս տարածաշրջանում և ընդհանրապես՝ Հայաստանի և Ղարաբաղի ապագայի վերաբերյալ: Փաշինյանն ուրիշ խնդիր ունի, նա անգամ չի հասկանում, թե ռուսներն իրեն ինչ են ասում: Ես այն մարդը չեմ, որ չիմացած բանի մասին կարծիք արտահայտեմ»,-ասաց նա: Հարցին՝ եթե ռուսական կողմը դուրս գա ՀՀ տարածքից, ի՞նչ կսպասվի, ՀՀ առաջին նախագահն ասաց, որ չգիտի. «Մարգարե չեմ, բայց ամեն ինչ հնարավոր է, անգամ՝ պատերազմ: Կրկնում եմ, որևէ մեկը թող գլուխ չգովի, թե գիտի Ռուսաստանի ծրագրերը, մի բան գիտեմ՝ նրանք հստակ ծրագրեր ունեն և ոչ կարճաժամկետ»:
Հարցին, թե պե՞տք է արդյոք, որ հիմա Թուրքիայի հետ ուղղակի հարաբերությունների մեջ մտենք, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց՝ ոչ թե հիմա, այլ վաղուց պետք է մտած լինեինք. «Ալիևն էլ է ասում՝ ձեռք քաշեք Ղարաբաղից, հենց այսօր դառնանք եղբայրներ: Հիմա մենք պիտի հաշվենք՝ երբ, ոնց, ինչպես: Պետության ղեկավարի առաջին գործը երբեք չխորամանկելն է, որովհետև ինքնախաբեություն կլինի, որ դու ավելի կարող ես խորամանկել, քան այդ հզորները, քեզ շատ լուռ կլսեն, կգովեն, հետո կգնան ու կծիծաղեն քեզ վրա: Եթե ես խորամանկեի, ինձ երբեք բանի տեղ չէին դնի: Նոր երևույթ կա, որը այլանդակ բան է, երբեք չի եղել, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև երբեք այսպիսի կոպիտ երկխոսություն չի եղել՝ փոխադարձ վիրավորանքներով, նվաստացումներով, սա չի եղել Ռոբերտի ժամանակ, Սերժի ժամանակ, սա նիկոլիզմի արտահայտություն է»:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02