COVID-19 կորոնավիրուսի տարբերակները կսկսեն նշել հունական այբուբենի տառերով, որպեսզի խտրական վերաբերմունք չցուցաբերվի այն երկրների նկատմամբ, որտեղ այդ շտամները հայտնաբերվել են առաջին անգամ, եւ ոչ գիտական խոսակցության ընթացքում արտասանության հարմարության նպատակով: Այդ մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։ Նոր համակարգին համապատասխան, կորոնավիրուսի B.1.1.7 «բրիտանական» շտամը կստանա «Ալֆա» անվանումը, B.1.351 տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, կդառնա «Բետա», իսկ բրազիլական P.1-ը՝ «Գամմա»: Կորոնավիրուսի «հնդկական» շտամի երկու ենթատեսակները՝ B.1.617.2-ը եւ B.1.617.1-ը, համապատասանաբար կկոչվեն «Դելտա» եւ «Կապպա»: «Դրանք չեն փոխարինի գիտական անվանումներին, բայց կոչված են օգնել հանրային քննարկմանը»,-իր հերթին հայտարարել է ԱՀԿ-ի առաջատար բժիշկ-համաճարակաբան Մարիա վան Քերքհովը: Հունական այբուբենը բաղկացած է 24 տառից: Էպսիլոնը, Զետան, Էտան Տետան եւ Յոտան արդեն ընտրվել են այն տարբերակները նշելու համար, որոնք դիտարկվում են: Անցալ տարի ԱՀԿ-ն նոր կորոնավիրուսին տվել է SARS-CoV-2 պաշտոնական անվանումը, իսկ նրա կողմից հարուցված հիվանդությանը՝ COVID-19: Միաժամանակ կազմակերպությունը կոչ է արել վիրուսը «չինական» չանվանել՝ երկրների եւ որոշակի ազգության մարդկանց նկատմամբ խտրականությունից խուսափելու համար: Ավելի վաղ մայիս ամսին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը օրենք է ստորագրել ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների դեմ, որը միտված է ասիական ծագում ունեցող ամերիկացիների պաշտպանությանը, որոնք տուժել են COVID-19-ի համավարակի ընթացքում հարձակումների կտրուկ ավելացումից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
18:48
18:24
18:09
17:19
17:03
16:42
16:23
16:09
14:53
14:32
14:09
13:45
13:21
13:04
12:47
12:29
12:07
11:47
11:34
11:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44