Ամիսներ առաջ Արցախի ԱԺ-ն Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրեց Վահրամ Բաղդասարյանին, ինչը հակասահմանադրական էր: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը:
Նրա խոսքով, ԱԺ հանձնաժողովի բազմաթիվ քննարկումների ժամանակ իրենք փորձել են բացատրել, հասկացնել, որ օրենսդիր մարմինը անում է քայլ, որն ուղիղ կերպով հակասում էր Արցախի Սահմանադրությանը:
«Սահմանադրության համաձայն Հաշվեքննիչ պալատի նախագահը պետք է ունենա 10 տարվա ֆինանսական ոլորտում ստաժ, որը նա չուներ: Բայց իշխանական թեւի պատգամավորները ցինիզմով կողմ քվեարկեցին եւ Սահմանադրությանը բացահայտ հակասող քայլով այդ պաշտոնում ընտրեցին Վահրամ Բաղդասարյանին: Դրանից հետո մեր երեք խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, «Արդարությունը» եւ Արցախի ժողովրդավարական խմբակցությունը դիմեցինք դատարան եւ մայիսի 31-ին դատարանը որոշեց, որ Վահրամ Բաղդասարյանի նշանակումը հակասահմանադրական է եղել:
Բայց մինչ այդ Արայիկ Հարությունյանը հասկանալով, որ ԱԺ-ում թեկուզ փոքրամասնություն կազմող երեք խմբակցությունները կարողանալու են հաղթել իրեն, մայիսի 25-ին Վահրամ Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացնում ԱԺ: Իրենք արդեն պլանավորել էին, թե ինչպիսի փոխատեղումներ անեն, որ պարտված դուրս չգան: ԱԺ նախագահը հունիսի 1-ին հայտարարում է, որ ընդունել է Վահրամ Բաղդասարյանի հրաժարականը»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ հանուն Վահրամ Բաղդասարյանի նորից տարանջատվեցին պետնախարարի եւ ֆինանսների նախարարի պաշտոնները, որոնք միացվել էին ամիսներ առաջ. «Արայիկ Հարությունյանը չխորշեց նորից անջատելու այդ երկու պաշտոնները եւ Վահրամ Բաղդասարյանին նշանակեց Ֆինանսերի նախարար: Պետնախարարի պաշտոնում Արայիկ Հարությունյանը նշանակեց իր սանիկին՝ Արտակ Բեգլարյանին, որը միշտ բարի, կառուցողական տեսք ընդունած կատարում է Արայիկ Հարությունյանի եւ Նիկոլ Փաշինյանի հրահանգները»:
Մետաքսե Հակոբյանը վստահություն հայտնեց, որ այս իշխանություններից պետք է օր առաջ ազատվել, որովհետեւ դա է միակ փրկությունը. «Այս իշխանություններով մեր ապագան կործանումն է: Հունիսի 21-ին որոշվելու է հայի ճակատագիրը. Կամ կործանվելու ենք, եթե ընտրվեն այս իշխանությունները, կամ ապրելու ենք»,-ընդգծեց նա:
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
16:33
16:31
16:28
16:04
15:47
15:36
15:17
14:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44