Չորեքշաբթի Ֆրանսիայում լույս է տեսել Mein Kampf («Իմ պայքարը») գրքի քննադատական հրատարակությունը, որը բացահայտում է Ադոլֆ Հիտլերի ռասիստական և հակասեմական գաղափարախոսությունը, այն մեծ հետաքրքրություն է առաջացնում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են ֆրանսիական Fayard հրատարակության մամուլի ծառայությունից: «Գիտական այս հրատարակությունը մեծ հետաքրքրություն է առաջացնում ՝ կապված Fayard-ի կողմից ներդրված պատասխանատվության և էթիկայի համակարգի հետ: Կարծես թե արդեն կան մի շարք նախնական պատվերներ, տեղեկացնում են գրավաճառները, որոնք համարում են, որ այս կարևորագույն հրատարակությունը շատ կարևոր է Հիտլերի տեքստի ապամոնտաժման համար»,-ասել են հրատարակության մամուլի ծառայությունում: Գրքի գինը 100 եվրո է: Ընթերցողները կարող են ձեռք բերել հրատարակությունը միայն պատվերով: Հրապարակման աշխատանքներն իրականացվել են շուրջ 10 տարի: Հրատարակությունը տեքստը վստահել է անվանի թարգմանիչ Օլիվիե Մանոնիին, որը թարգմանել է Ցվայգի, Կաֆկայի և Ֆրեյդի ստեղծագործությունները: Գրքի ծավալը կազմում է շուրջ 1000 էջ, որից մեկ երրորդը բնօրինակ տեքստն է, իսկ երկու երրորդը`քննադատական կառուցվածքը:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02