Ուրբաթ Եվրամիության դեսպանները հաստատել են Եվրամիության օդային տարածքում բելառուսական ավիաընկերությունների թռիչքների կամ դաշինքի 27 անդամ պետությունների օդանավակայաններում վայրէջք կատարելու ծրագիրը: Այդ որոշումն ուժի մեջ է մտնում շաբաթ՝ հունիսի 5-ի կեսգիշերին: ԵՄ-ն նաեւ խորհուրդ է տվել միության անդամ երկրների ավիաընկերություններին խուսափել Բելառուսի երկնքում թռիչքներից, հաղորդում է Reuters-ը: Սակայն այդ առաջարկներն իրավական առումով պարտադիր արգելք չեն: Eurocontrol օդային շարժի վերահսկման եվրոպական գործակալության տվյալներով՝ այդ որոշումն անդրադառնում է շուրջ 400 քաղաքացիական չվերթներին, որոնք սովորաբար թռնում են Բելառուսի երկնքով ամեն օր, եւ որոնցից շուրջ հարյուր չվերթ կատարում են ԵՄ-ի կամ Մեծ Բրիտանիայի ավիաընկերությունները: Նշենք, որ հունիսի 3-ին Բելառուսի կառավարությունը որոշել էր հունիսի 13-ից կրճատել Մինսկում ԱՄՆ դեսպանատան հաստիքակազմը: Բելառուսի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ կրճատում է դեսպանատան ինչպես դիվանագիտական, այնպես էլ վարչատեխնիկական անձնակազմը: Բելառուսը նաեւ սահմանափակում է վիզային ընթացակարգերն ու չեղարկում թույլտվությունը, որը տրամադրել էր USAID գործակալությանը երկրում աշխատելու համար: Այդ քայլերը ձեռնարկվել էին, երբ Բայդեի վարչախումբը վերականգնել էր լայնամասշտաբ պատժամիջոցներն ընդդեմ Բելառուսի ինը պետական ձեռնարկությունների:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02