Հունիսի 6-ին Գավառ քաղաքում կայացավ Արզաքանցյան ընտանիքի հերթական բարի գործը: Յուրաքանչյուր գավառցու քաջ հայտնի «Արևիկ» կինոթատրոնի բակը մի քանի ամիսների ընթացքում ամբողջովին փոխվել է՝ վերածվելով մանկական ժամանցի կենտրոնի: Գաղափարն ու նախաձեռնությունը Տիգրան Արզաքանցյանի տիկնոջը՝ Նատալյա Ռոտենբերգինն էին: Բազմաթիվ մանուկներ և նրանց ծնողներն այսօր՝ հունիսի 6-ին, անմոռանալի գունեղ, ուրախ, երաժշտությամբ ու խաղերով լի օր ունեցան: Մանկական նորաստեղծ կենտրոնի բացումն ազդարարեցին Արզաքանցյան ընտանիքի անդամները: Զվարճալի հնարքներ ցուցադրող ծաղրածուներ, սիրված մուլտհերոսներ, վարժեցրած կենդանիներ, խաղային բազմաթիվ միջոցներ և իհարկե անսպառ անուշեղեն բոլորի համար. Արզաքանցյանները հաշվի էին առել ամենաչնչին մանրուքներն անգամ, որպեսզի երեխաներն ունենան կատարյալ օր և տրամադրություն: Դե, իսկ երեխաների ոգևորությունը սահմաններ չուներ: Փոքրիկները վայելեցին ամառային արևոտ օրը, խաղային ամենատարբեր միջոցները, պաղպաղակի և այլ անուշեղենների առատ հյուրասիրությունը: Նատալյա Ռոտենբերգը Գավառ քաղաքին նման կենտրոն նվիրելը պատահական չի համարում: Գավառն իր ամուսնու ծննդավայրն է, ուստի այս քաղաքի զարգացումն ու բարեկեցությունը իր համար էլ կարևոր է ու հետաքրքիր: Մոտ երկու ժամ տևած միջոցառման ամբողջ ընթացքում Տիգրան Արզաքանցյան- Նատալյա Ռոտենբերգ զույգը շփվեց ու լուսանկարվեց երեխաների հետ: Նատալյա Ռոտենբերգը նախատեսում է շարունակել երեխաների ազատ ժամանցի կազմակերպմանն ուղղված իր նախաձեռնությունը՝ այն հագեցնելով նորամուծություններով և առավել գրավիչ խաղամիջոցներով: Օրվա տոնական տրամադրությունը լրացրեց տոնական տորթը: Տիգրան Արզաքանցյանի մայրը՝ Վարսենիկ Գրիգորյանը և կինը՝ Նատալյա Ռոտենբերգը կտրեցին այն և անձամբ հյուրասիրեցին փոքրիկներին: Տոնական միջոցառումից երեխաներին մնացին վառ տպավորությունները, ի հիշատակ արված լուսանկարներ և, իհարկե, մանկական կենտրոնն իր բոլոր խաղերով, որ դեռ երկար ծառայելու է Գավառի և հարակից համայնքների երեխաների ժամանցի կազմակերպմանը: Գավառցիների երկար սպասված իրադարձությունը` գործի մարդիկ իրականություն դարձրին։ Առջևում սպասվում են նոր անակնկալներ։
















11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
16:33
16:31
16:28
16:04
15:47
15:36
15:17
14:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44