Վերջին օրերին պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ գործող ժամանակավոր իշխանությունը վարչական ռեսուրսի չարաշահմամբ սկսել է ճնշումներ գործադրել ուսուցիչների և դպրոցների տնօրենների վրա՝ փաստացի ստիպելով իրականացնել քարոզչություն հօգուտ վարչապետի պաշտոնակատարի։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը: Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Նշվածն առավել հաճախ արձանագրվում է Լոռու, Շիրակի և Արարատի մարզերում: Կրկնակի դատապարտելի է, որ այս գործընթացի մեջ ներգրավում են ԱԱԾ ծառայողների. սահմանային խայտառակ վիճակը կարգավորելու և անվտանգային սպառնալիքները կանխելու փոխարեն ուժային կարևորագույն կառույցը ծառայեցվում է ապօրինի խնդիրներ լուծելու համար: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի «Հայաստան» դաշինքի նկատմամբ ապօրինությունների համակարգման և կազմակերպման համար նույնիսկ հատուկ շտաբ է ձևավորվել: Մեկ անգամ ևս զգուշացնում ենք ժամանակավոր իշխանությունների ապօրինի հրահանգները կատարողներին` այս խայտառակ վարքագիծը անպատիժ չի մնալու, յուրաքանչյուր դեպքի, յուրաքանչյուր ճնշված ուսուցչի ու տնօրենի համար օրենքի առաջ պատասխանատվության եք ենթարկվելու: Հրավիրում ենք միջազգային դիտորդական առաքելություն իրականացնողների ուշադրությունը, չնայած որևէ դեպքի դեռ պատշաճ արձագանք չի տրվել: Կարևորում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցին ևս հետևողական լինի:
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02