Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Հայաստան» դաշինքի քարոզարշավի մեկնարկը տրվել է Կապանում, որտեղ ելույթով հանդես եկավ դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ Ելույթից հետո Քոչարյանը պատասխանեց կապանցիներին հուզող հարցերին։ Մասնավորապես, հարցին,թե տարածաշրջանում տնտեսությունը միաբևեռ է, դոմինանտ է հանքարդյունաբերությունը, արդյո՞ք կլինի դիվերսիֆիկացիա, Ռոբերտ Քոչարյանն ասաց․«Դահլիճային հանդիպումների ժամանակ քննարկում էինք նաև նման հնարավորությունները։ Մեղրիում կարող է լինել գյուղատնտեսությունը։ Խոստացել ենք ոռոգման համար ջրամբար կառուցել, ջրատար կառուցենք։ Կապանում հասկանալի է, որ միայն հանքարդյունաբերությունը չի կարող ապահովել զբաղվածությունը։ Այստեղ պետք է արդյունաբերություն զարգանա և տուրիզմը պետք է հասցնել Կապան»,-ասաց Քոչարյանն ու կարևոր համարեց ճանապարհների կառուցումը։ «Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը պետք է սկսվեր Սյունիքից, այլ ոչ թե Արարատյան դաշտավայրում, որտեղ ճանապարհները բավականին բարվոք էին այն ժամանակ։ Այստեղ տնտեսություն զարգացնելու համար դուք պետք է ունենաք ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժկենտրոններ և աշխատատեղեր»,- թվարկեց դաշինքի վարչապետի թեկնածուն։ Քոչարյանը նաև հիշեցրեց, որ փոքր ու միջին բիզնեսը սկսել է զարգանալ իր նախագահության օրոք, միաժամանակ վստահեցեց, որ քայլեր են ձեռնարկվելու տարածքների համաչափ զարգացման համար։ Հաջորդ հարցին, թե որքանով եք իրատեսական համարում, որ Սյունիքում կարող է տեղակայվել ՌԴ ռազմաբազա, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․
«Իրատեսական եմ համարում, բայց մեկ հարց, որի վրա միշտ շեշտադրում եմ անում, եթե մենք ուզում ենք, որ մեզ հարգեն, մենք պետք է ունենանք սեփական Զինված ուժեր։ Ռուսական բազան, Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է, անկասկած, բայց եթե ուզում ենք մեր կշիռը այդ հարաբերությունում պատշաճ մակարդակի վրա լինի, մենք մեզանից ինչ–որ բան պետք է ներկայացնենք, այլ տարբերակով չեն հարգում պետություններին։ Եթե մենք ուզում ենք, որ այս հարցերն իրենց լիարժեք լուծումն ստանան գործընկերային հենքի վրա, ոչ թե աղաչելով ու խնդրելով, ուրեմն մենք շատ արագ պետք է վերականգնեք մեր բանակը և միասին մեր դաշնակիցների հետ ամրացնենք մեր երկրի անվտանգությունը»։
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02