Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ՆԱՏՕ-ին ինտեգրվելու Վրաստանի առաջընթացը բարձր է գնահատել: Այս մասին ասվում է Ռիքերի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո կառավարության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ալիք Մեդիան»։
«Քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը և աշխարհաքաղաքական նոր միջավայրը: Ուշադրություն է դարձվել, թե ինչ դեր կարող է ունենալ Վրաստանը՝ տարածաշրջանային անվտանգության համատեքստում: Նշվել է, որ Վրաստանն այս ուղղությամբ ԱՄՆ-ի լիակատար աջակցությունն ունի», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ տեղեկության, զրույցը հիմնականում վերաբերել է Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը բարձր է գնահատել այն առաջընթացը, որը Վրաստանը գրանցել է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում: Հանդիպմանը շեշտվել է, որ ԱՄՆ ղեկավարությունը ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում Վրաստանի գրանցած առաջընթացին հստակ կանդրադառնա:
Ավելի ուշ Ֆիլիպ Ռիքերը մամուլի ասուլիս է անցկացրել, որից հետո՝ հանդիպել ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ:
Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը կշարունակի իր այցը Հայաստան և Ադրբեջան, որտեղ կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության և բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հետ` քննարկելու երկկողմ գերակայությունները և Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր:
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02