Հունիսի 11-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակի՝ e-gov.am-ի կարողությունների զարգացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Կառավարությունից հայտնում են, որ բացման խոսքում փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ կառավարության նախաձեռնած պետական և համայնքային ծառայությունների մատուցման ու բարեփոխման շրջանակներում վերանայվելու և պարզեցվելու են ծառայությունների մատուցման հետ կապված բիզնես գործընթացները, ինչպես նաև ոլորտը կարգավորող իրավական ակտերը: Ըստ նրա՝ հանրային կառավարման բարեփոխումների 4 բաղադրիչներից մեկն է պետական և համայնքային ծառայությունների թվայնացումը: Այդ համատեքստում պետական ծառայությունների մատուցման հարթակը նոր հնարավորություններ է ստեղծելու ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ինչպես օրինակ՝ առցանց դիմել ծառայությունների ստացման համար, առցանց վճարումներ կատարել, հետևել ծառայության կատարման ընթացքին, գնահատել ստացված ծառայության որակը և այլն: Տիգրան Ավինյանը հավելել է, որ հարթակի փորձնական մեկնարկը տրվելու է «Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառում» ծառայությամբ, իսկ առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է փուլային եղանակով ավելացնել մատուցվող ծառայությունների քանակը: Ավելացվող ծառայություններից առանցքային է լինելու Հայաստանի Հանրապետությունում լիցենզիաների և թույլտվությունների ստացման ու տրամադրման գործընթացի ապահովումը հարթակի միջոցով: Փոխվարչապետի պաշտոնակատարը ընդգծել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ներդնել նաև բջջային հավելված, որը թույլ է տալու լավագույնս օգտվել վեբ-հարթակի ֆունկցիոնալ ամբողջական հնարավորություններից: Այնուհետ կապալառու կազմակերպությունը հանդես է եկել e-gov.am հարթակի վերաբերյալ պրեզենտացիայով՝ ներկայացնելով միասնական հարթակի ապագա կառուցվածքը, դրա ընձեռած տեխնիկական հնարավորություններն ու գործիքակազմը: Ծավալված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հարթակի կարողությունների զարգացմանն ուղղված առաջիկա աշխատանքներին, այդ թվում՝ ծանուցումների (e-notifications), վճարումների (e-payments) և GovID-ի ներմուծման, դրանց տեխնիկական ապահովման, սպասարկման ու ժամանակացույցի հարցերին:
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
10:49
10:29
10:16
10:02
16:43
16:18
20:53 03.05.26
14:58 04.05.26
19:03 03.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
20:12 03.05.26
13:29 04.05.26
20:19 03.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44