«1997 թվականին Կոտայքի մարզի բնակչության 62.4% աղքատ էր, իսկ 2007 թվականին աղքատների թիվը նվազել էր 2.1 անգամ՝ հասնելով 30%-ի: 1996 թվականին մարզում միջին աշխատավարձը 8667 դրամ էր, 2007 թվականին՝ 68930 դրամ, այսինքն՝ այն այդ տարիներին մոտ 8 անգամ բարձրացել էր:1997 թվականին մարզում գործազրկության թիվը 13100 էր, իսկ 2007 թվականին 2.5 անգամ նվազել էր: Մանրածախ ապրանքաշրջանառությունը մարզում կազմել էր 16.4 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2007-ին 25.1 մլրդ դրամի էր հասել»,-Չարենցավանի բնակիչների հետ հանդիպմանը հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
.jpg)
Նա շեշտեց, որ ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիները բնութագրող այդպեսի ցուցանիշներ կարող է շատ երկար թվարկել, որոնք բնութագրում են այդ տարիներին ապահոված զարգացումը:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ դաշինքը գալիս է երկրում կայունություն, անվտանգություն և պաշտպանված սահմաններ ունենալու և յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակը բարելավելու համար:
«Մենք ասել ենք, որ 5 տարվա ընթացքում ապահովելու ենք առնվազն 3 մլրդ դոլարի օտարերկրյա ներդրումներ, ստեղծելու ենք արժանապատիվ աշխատավարձով աշխատատեղեր»,-ասաց Սաղաթելյանը և հավելեց, որ դաշինքը նպատակադրված է ուսուցիչների, զինվորականների, դասախոսների, գիտնականների բուժաշխատողների կենսամակարդակը կարճ ժամանակում բարելավել, նաև բարձրացնել կենսաթոշակը և նվազագույն աշխատավարձը:
ՀՅԴ ներկայացուցիչը համոզմունք հայտնեց, որ հունիսի 20-ին ժողովրդի միջոցով «Հայաստան» դաշինքը կհեռացնի գործող իշխանություններին և կստեղծի ուժեղ և ապահով պետություն:
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02