ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Անդրանիկ Մարգարյանի 70-ամյակի առթիվ: Ուղերձում ասվում է.
«Այսօր մենք արժանին ենք մատուցում պետական-քաղաքական ականավոր գործիչ, իր հայրենիքի և ժողովրդի նվիրյալ զավակ, ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանի պայծառ հիշատակին՝ նրա ծննդյան 70-ամյակի առթիվ: Անդրանիկ Մարգարյանի կյանքն ու գործունեությունը՝ սկսած խորհրդային կարգերի ժամանակ Հայաստանի անկախության համար ընդհատակյա պայքարից մինչև անկախացած Հայաստանում քաղաքական, պետական ակտիվ գործունեություն, արժանի են միայն խորին հարգանքի և գնահատանքի: Հայաստանի յոթերորդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր արժանավոր տեղն ունի Հայոց պետականության վերակերտման երախտավորների փաղանգում: Իր պետական գործունեության շրջանին վերագրվող քաղաքական ու տնտեսական ձեռքբերումները, անկասկած, մեծապես պայմանավորված էին Անդրանիկ Մարգարյան մարդու կառավարչական հմտություններով, մարդկային բարձր որակներով, հավասարակշիռ և սթափ մտածողությամբ, համբերատարությամբ ու անսահման աշխատասիրությամբ: Անդրանիկ Մարգարյան մարդուն և գործչին բոլորը հիշում են որպես պարկեշտ, լայնախոհ, բարի, համազգային նպատակներին անմնացորդ նվիրված հայորդի, որը կարողանում էր նաև հավասարակշռող և միավորող դեր կատարել երկրի քաղաքական դաշտում՝ մի բան, որի կարիքն այսօրվա պառակտված Հայաստանում ավելի քան զգացվում է։ Վստահ եմ, որ մեզ հաջողվելու է մեր պետության և ժողովրդի համար այս ծանր ժամանակներում բոլոր առողջ ուժերի հետ միասին պատվով դուրս գալ փորձությունից և կերտել Անդրանիկ Մարգարյանի ու նրա գաղափարակից ընկերների, բոլոր արժանապատիվ հայորդիների երազած հզոր, ինքնիշխան, ազգային արժեքների վրա հիմնված Հայաստանը։ Նա հիրավի ժողովրդական վարչապետ էր, ով սիրվեց իր գործի, նվիրվածության, համեստության և լայնախոհության համար»:
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02