«Երկրում երեք կարևոր ուղղություններով՝ անվտանգային, տնտեսական և հասարակության բևեռացվածության, ճգնաժամերից գոնե մեկը բավարար է, որ լինեն արտահերթ ընտրություններ։ Սա աննախադեպ իրավիճակ է Հայաստանի համար»,- հունիսի 11-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Այս երեք բաղադրիչներն էլ արհեստածին են և ստեղծված են բոլոր ոլորտներում տարվող սխալ քաղաքականության արդյունքում։ Այս իշխանությունն իրեն ավելի լավ էր զգում քաոսային վիճակում՝ բաժանելով հասարակությանը սևերի ու սպիտակների՝ ատելություն սերմանելով»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։ «Մեր նպատակները շատ պարզ են՝ վերականգնել բանակը, ապահովել երկրի անվտանգությունը, կանգնեցնել տնտեսության գահավիժումը, ապահովել տնտեսության թռիչքաձև աճ։ Մենք գալիս ենք հասարակությանը հանգիստ բերելու համար։ Այս վիճակում երկրի ղեկն ստանձնելը նշանակում է շատ մեծ բեռի տակ ընկնել։ Ես երկու անգամ եղել եմ նման իրավիճակում, և այս անգամ նույնպես պետք է պատվով դուրս գամ այս բեռի տակից»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը՝ հավելելով․
«Մենք լաչառ չենք, գոռգոռալ չենք սիրում, 24 ժամ աշխատելու ընդունակություն ունենք։ Բայց մի վատ բնավորություն ունենք՝ ուրիշներին էլ ենք աշխատեցնում։ Ձեզ հետ միասին երկիրն այս վիճակից պետք է հանենք»։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02