Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքը, ինչպես նախատեսված է եղել ընթացակարգերով, Հանրային հեռուստաընկերություն է ներկայացրել իր նախընտրական քարոզչական հոլովակը, ինչպես մնացած քաղաքական ուժերը, սակայն հեռուստաընկերությունը մերժել է դրանց հեռարձակումը։ Հրատապ հրավիրված ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Հերթական անգամ, առաջին միջադեպը երեկ է եղել, Հանրային հեռուստաընկերությունը հորինված պատճառներով մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզչական տեսահոլովակների հեռարձակումը, այն հեռարձակումը, որը Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է անել օրենքով, պարտավոր է անել այն պայմանագրով, որ կնքված է մեր նախընտրական շտաբի հետ, ամբողջությամբ վճարված է ինչպես քաղաքացիների մուծված հարկերից, այնպես էլ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական հիմնադրամի կողմից»,- ասաց նա։ Ա. Աշոտյանի ներկայացմամբ, իրենց այսօրվա տեսահոլովակում ներառված են ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի մի շարք ելույթներից հատվածներ, մասնավորապես խոսում է այն մասին, որ շուտով կազինոների մասին ստերը մտցվելու են նրա բերանը։ «Այս հատվածը, որ ներառված է եղել մեր քարոզչության մեջ, Հանրային հեռուստաընկերության ցենզորները մերժել են մեր տեսահոլովակի հեռարձակումը»,- նշեց նա։ Ըստ նրա, երկրորդ պատճառն այն է, որ այս տեսահոլովակում կար նաև հատված, որը վերաբերում էր «Հայաստանի ամենաատելի օլիգարխ Գռզոյին, որը հանգրվանել է վիժվածքի ցուցակի 5-րդ համարում»։ «Եթե առաջին դեպքում հանրայինը մերժել է իբր վիրավորանք, երկրորդ դրվագը մերժել է որպես զրպարտություն։ Տարակուսելի է, որ Հանրային հեռուստաընկերությունն իրեն դրել է դատական իշխանության տեղ, ինքն է որոշում՝ արդյոք այս կամ այն դրվագը պարունակում է վիրավորանք, թե ոչ, զրպարտություն, թե ոչ, ինքն է որոշում՝ այս կամ այն քաղաքական ուժը կարող է օգտվել իր ազատ խոսքի իրավունքից և հանրությանը հասցնել քաղաքական գնահատականներ այս կամ այն օդիոզ կերպարի մասին՝ վիժվածք վարչապետից մինչև օլիգարխ Գռզո»,- նշեց Աշոտյանը։ Նա նշեց, որ այս միջադեը դիտարկում են ՝ ուղղորդված քաղաքականության Հանրային հեռուստաընկերության կողմից։
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56