Տավուշի մարզի Նոյեմբերյանի քաղաքային հրապարակում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ բնակիչների հետ հանդիպմանը դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ իրենք գալիս են լուրջ ծրագրով, ունեն փորձառու թիմ, վճռական են, իրենց խոստումների տերն են, այդպես եղել է, կա ու այդպես լինելու։ Նա նշեց, որ այս իշխանության օրոք պաշտոններում նշանակվել են մարդիկ, որոնք այդ ոլորտից բացարձակապես գաղափար չունեն, սակայն աթոռին նստելուց հետո հաջորդ օրը սկսում են հավատալ, որ այդ ոլորտի մասնագետն են, առաջանորդն են, որոշումներ են կայացնում, որոնք փոխանակ առաջ տանեն ոլորտը, հետևողականորեն քայքայում են այն, ինչ եղել է մինչև իրենց։ «Մենք սա տեսնում են գյուղի, մշակույթի հետ կապված, նաև բանակի հետ կապված»,- ընդգծեց Ռ. Քոչարյանը։ «Ինձ զարմացնում է այն քարոզարշավը, որը տեղի է ունենում Հայաստանում։ Սովորաբար քարոզարշավների ժամանակ իշխանությունը շրջում է տարբեր բնակավայրերով, հաշվետվություն տալիս, թե ինչ հաջողություններ է գրանցել, եթե կան անհաջողություններ, բացատրում է, թե ինչու այս կամ այն խոստումը չի կատարվել»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։ Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ՝ այս իշխանությունը, ինչ խոստում տվել է, ինչ կարգախոսով եկել է իշխանության, որևէ արդյունք չկա, որևէ խոստում չի կատարել։ «Այսպիսի արդյունքով մարդամեջ դուրս գալը ամոթ է»,- ասաց նա։ Ռ. Քոչարյանի խոսքով՝ քանի որ ասելիք չունեն, աշխատանք արդյունք չեն գրանցել, հարձակվում են ուրիշների վրա, անհաջողությունների մեղքը բարդում ուրիշների վրա, գոռում, լառաչություն անում, մատ թափ տալիս, ամբիոններից կապիկություն անում։ «Այս հարցում լավ են, վարպետ են առանց գրիմի»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։ Նա համոզված է՝ այս իշխանությունն արդեն չկա, ուղղակի ուրվական է, աթոռից կպած, փորձում են մեկ անգամ ժողորդին մոլորացնելու հաջողությունը կրկնել։ «Մենք դրան ասում ենք ոչ ու դիմում ենք ձեզ՝ ժողովուրդ ջան։ Պատրա՞ստ եք ձեր ձայնը տալ այն իշխանությանը, որը ոչ մի խոստում չի կատարել, այս երեք տարիներին ձեր կյանքում որևէ դրական փոփոխություն եղե՞լ է»,-հարցերով նոյեմբերյանցիներին դիմեց Ռ. Քոչարյանը։ Բացասական արձագանքից հետո՝ ՀՀ երկրորդ նախագահը շարունակեց. «Ուրեմն մերժեք այս իշխանությանը, ձայնը տվեք փորձառու, վճռական մեկ թիմին»։
Աղբյուր` Panorama.am
21:46
21:02
19:35
17:15
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
14:02
12:33
12:07
11:33
10:33
10:33
09:26
09:15
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45