GPartners իրավաբանական ընկերության ղեկավար Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավի ընթացքում արած հայտարարություններին՝ նշելով, որ դրանք անընդունելի են և հակասում են եվրոպական նորմերին։
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր քարոզարշավի ամբողջ ընթացքում օգտագործում է ատելության խոսք պարունակող արտահայտություններ և անում է բազմապիսի բռնության կոչեր պարունակող հայտարարություններ, որոնք հանգեցնում են այլոց ահաբեկման, նրանց նկատմամբ բռնության կիրառման և թշնամանքի։ Այսօր Կոտայքի մարզի ընտրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է մուրճով՝ հայտարարելով, որ «Սա շատ կարևոր սիմվոլ ա. ում պետք ա հանել՝ հանել, ում պետք ա մխել՝ մխել»: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարքագիծը անընդունելի և դատապարտելի է։ Այս վարքագիծը շարունակությունն է այն անընդունելի բառապաշարի, որը կիրառվում է սկսած 2018 թվականից: Մայիս ամսից, Հայաստան դաշինքը պարբերաբար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և այլ դիվանագիտական ներկայացուցիչներին ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի ատելության խոսք պարունակող հայտարարությունները: Ներկայումս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների բովանդակությունը և այդ հարցի վերաբերյալ արտահայտել է իր լուրջ մտահոգությունները, քանի որ այդ վարքագիծը խախտում է Հայաստանի կողմից Եվրոպայի Խորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունները։ Նիկոլ Փաշինյանը լինելով ՀՀ վարչապետի ժ/պ, պետք է գիտակցի, որ նա ունի մի շարք հավելյալ պարտականություններ (այդ թվում նաև պետական պաշտոնյաին հարիր վարքագիծը) քան իր մրցակից քաղաքական ուժերը»,- գրել է Սարգիս Գրիգորյանը:
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02