Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), իր սատարումն է հայտնում Հանրապետականին։ Այս մասին հայտնում է ՀՀԿ փոխնախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը:
«Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) հաջողություն է մաղթում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը գալիք խորհրդարանական ընտրություններում
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) իր աջակցությունն է հայտնում մեր անդամ կուսակցությանը` Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
Շարունակվող համաճարակի այս դժվարին ժամանակներում, որը սրվում է երկրում հետպատերազմյան լարված քաղաքական իրավիճակով, կարևոր է երաշխավորել քաղաքական կայունությունը, ամրապնդել օրենքի գերակայությունը և ապահովել դատական համակարգի անկախությունը:
Վստահ ենք, որ երկրի հիմնական քաղաքական ուժերից մեկը՝ ՀՀԿ-ն, ունի այս բոլոր նպատակները իրականացնելու փորձ, անվտանգությունը վերականգնելու և հայ ժողովրդի բարեկեցությունն ապահովելու կամք և կարողություն:
Ավելին, մենք հավատում ենք, որ ՀՀԿ-ն մեծապես կնպաստի միջազգային համագործակցության և երկխոսության խթան
մանը, որոնք կարևոր են տարածաշրջանում անվտանգության ամրապնդման համար:
CDI-ը հաջողություն է մաղթում ՀՀԿ-ին և ակնկալում, որ ընտրական գործընթացը կանցկացվի ազատ և արդար, միջազգային չափանիշներին համապատասխան` որպես իսկապես ժողովրդավարական հասարակություն զարգացնելու միակ միջոց:
CDI-ը ուշադիր հետևելու է երկրում ընտրական գործընթացներին:
Բրյուսել, 2021 թ. հունիսի 14»:

12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02