Արցախի խնդրի լուծման ամենահարմար պահը 94-ին էր, Ադրբեջանն այդ ժամանակ շատ խեղճ էր, կարգավիճակի հարց չէր լուծվում, բայց ԼՂԻՄ-ն իր տարածքով մնում էր, նաեւ Լաչինի միջանցքը, խաղաղապահներ էին տեղակայվում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանն ասել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ նախկին նախագահն անհեթեթ է համարում միտքը, որ կարելի էր ազատագրված տարածքներն ընդմիշտ պահել։ «Դաշնակից չկա այդ հարցում, երբեք չի եղել։ Հիմա շատ դժվար է, այն ժամանակ փոխզիջելու բան ունեինք, հիմա՝ չունենք։ Մենք կորցրեցինք զիջելու հնարավորությունը։ Մենք չէինք զիջելու Ղարաբաղը։ Իսկ հիմա ոչինչ չես կարող անել, հիմա մեր ձեռքը ոչինչ չկա, Հայաստանը վճռական ձայն չունի», ասել է Լ․Տեր-Պետրոսյանը։ Ռոբերտ Քոչարյանի՝ Հադրութը եւ Շուշին վերադարձնելու հայտարարությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանը վտանգավոր է համարում։ «Դա կարող է փորձանք բերել մեր գլխին։ Հիմա այնտեղ ադրբեջանական զորքեր են, դա հնարավոր է միայն պատերազմով, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր։ Ո՞վ է ստիպելու Ադրբեջանին՝ թողնեկ-գնալ այնտեղից։ Ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս։ Նա դեռ մի մասն է վերականգնել։ Ոչ մեկը չդատապարտեց Ադրբեջանին։ Սա է աշխարհի օրենքը։ Ստիպելու են մեզ համաձայնել, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում։ Մեզնից կախված չէ այլեւս, վերջացավ», ասել է նախկին նախագահը։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02