Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ արդեն հայտնի է, թե ով է հաղթել երեկ անցկացված նախագահական ընտրություններում: Նա շնորհավորել է հաղթողին, սակայն չի բացահայտել նրա անունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշենք՝ ուրբաթ Իրանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Երկու թեկնածու արդեն շնորհավորել են դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ ժողովրդի ընտրած թեկնածուին: Քանի որ այդ մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել, ես մի փոքր հետաձգելու եմ պաշտոնական շնորհավորանքները՝ հաշվի առնելով օրենքը: Հասկանալի է, թե ով է ստացել անհրաժեշտ քանակի ձայներ», - ասել է Ռոհանին՝ հույս հայտնելով, որ 45 օրից հաղթողը կստանձնի նախագահի պարտականությունները:
Հիշեցնենք՝ ի սկզբանե 7 թեկնածու է մրցել Իրանի ղեկավարի պաշտոնի համար, բայց նրանցից 3-ը հետ էին վերցրել իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվել է Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիի, 2 այլ պահպանողական քաղաքական գործիչների՝ Ընդունված որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի և Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հոսեյն Ղազիզադե Հաշեմիի, ինչպես նաև ռեֆորմատոր և Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի միջև:
Գործող նախագահ Հասան Ռոհանին չի մասնակցել ընտրություններին, քանի որ այլևս չէր կարող իր թեկնածությունն առաջադրել:
Փորձագետները կարծում են, որ հաղթանակ կտանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին, որին սատարում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02