Երևանի ժամանակով ժամը 01:30-ի դրությամբ առնվազն 28,4 միլիոն մարդ է քվեարկել Իրանի նախագահական ընտրություններին: Այս մասին հունիսի 19-ին հայտարարել է նախագահի թեկնածու Աբդոլնասեր Հեմաթիի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Ջահանբախշ Խանջանին, գրում է EurAsia Daily-ն:
Խանջանիի խոսքով՝ Հեմաթին խնդրել է Ներքին գործերի նախարարությանը երկարացնել քվեարկության ժամանակը, սակայն որպես պատասխան նրան ասվել է, որ Իրանի Սահմանադրության պահապան խորհրդի կարգով դա անհնար է:
Ավելի վաղ Իսլամական Հանրապետության ընտրությունների շտաբի պետ Ջամալ Օրֆը հայտարարել էր, որ երկրում ընդհանուր առմամբ քվեարկելու իրավունք ունի 59,31 միլիոն քաղաքացի: Այսպիսով՝ ընտրողների մասնակցությունը կարող է կազմել շուրջ 48%:
Ենթադրվում է, որ մասնակցության պաշտոնական տվյալները կհայտարարվեն շաբաթ օրը՝ Երևանի ժամանակով մինչ ժամը 11:30-ը: Ընտրություններին ընդառաջ մի շարք ուսումնասիրություններ հաղորդում են այս տարի ընտրական գործընթացների նկատմամբ Իրանի բնակչության հետաքրքրության հավանական անկման մասին:
Այսպիսով, Հասարակական կարծիքի հարցումների ուսանողական կենտրոնը տեղեկացրել է, որ հարցվածների 42%-ը ցանկություն է հայտնել գալ և քվեարկել: Միևնույն ժամանակ, տարբեր տարիների իսլամական հանրապետությունում այս ցուցանիշը տատանվել է 50-85%-ի սահմաններում: Սա նշանակում է, որ ներկայիս ընտրություններին մասնակցության ցուցանիշը կարող է ռեկորդային ցածր լինել երկրի պատմության մեջ:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02