Սինգապուրի դատարանը երկրի 43-ամյա բնակչին վեց շաբաթվա ազատազրկման է դատապարտել ընտանի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Channel NewsAsia հեռուստաալիքի փոխանցմամբ ՝ ազատազրկումից բացի նա պետք է 65. 7 հազար սինգապուրյան դոլարի ( 48.2 հազար դոլար) չափով տուգանք վճարի, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ քննության տվյալների՝ շներ բազմացնող Լոու Չունգը Կիետը իրեն պատկանող 30 շներից 18-ին թողել է ճակատագրի քմահաճույքին, պարզապես լքելով նրանց փողոցում: Սինգապուրի գյուղապրանքների ու անասնաբուժական հսկողության վարչության տվյալներով գրեթե բոլոր կենդանիները գրանցված չեն եղել, այսինքն պահվել են օրենքի խախտումով:
«Նման անպատասխանատու արարքի պատճառով երկու շները լուրջ վնասվածքներ են ստացել»,- ասվում է կազմակերպության զեկույցում: Արդյունքում շներ բուծողին մեղադրել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Նրան նաեւ մեղադրել են սանիտարական նորմերը խախտելու համար:
Սինգապուրի օրեսդրությունը բավականին խիստ է ընտանի կենդանիներ բուծողների հանդեպ, կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար նախատեսված է մինչեւ երկու տարի ազատազրկում եւ խոշոր տուգանքներ: Նվազ խիստ չէ պատիժը նաեւ կատուների, շների ու մյուս կենդանիների մաքսանենգ փոխադրման համար, մեկ ամիս առաջ մի սինգապուրցին կես տարվա ազատազրկման է դատապարտվել առանց թույլատվության շների ձագեր հանրապետության տարածք ներմուծելու համար:
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02