Ընտրողն այս ընտրություններում ստանում է 25 քվեաթերթիկ՝ թվագրված 1-26 համարներով, սակայն 22 համարը բացակայում է, որովհետեւ այդ համարն ինքնաբացարկ է հայտարարել: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, ԿԸՀ-ում կայացած ասուլիսի ժամանակ նշեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը՝ ներկայացնելով քվեարկության կարգը:
Նա ընդգծեց, որ ընտրողը պարտավոր է վերցնել բոլոր քվեաթերթիկները, չի կարող վերցնել քվեաթերթիկները ըստ իր ճաշակի: Հանձնաժողովի անդամը պարտավոր է ընտրողին տրամադրել բոլոր քվեաթերթիկները՝ ըստ հերթականության: Դա կլինի աճման, թե նվազման հերթականության, պետք է լինի ըստ հերթականության: Որչպեսզի ընտրողի համար հեշտ լինի իրականացնել քվեարկություն:
Ընտրողը քվեեափերթիկներով եւ ծրարով գնում է քվեախուց, որտեղ գաղտնի կտարում է քվեարկություն: Նա պարզապես 25 քվեաթերթիկներից մեկը եւ միայն մեկը դրվում է ծրարի մեջ: Քվեատուփին մոտենալիս չենք մոռանում մեզ հետ տանել նաեւ քվեարկության կտրոնը: Քվեարկության կտրոնը պետք է հանձնել հանձնաժողովի անդամին, որը նստած է քվեատուփի մոտ: Միայն դրանից հետո հանձնաժողովի անդամը ծրարի ճեղքի միջոցով դրոշմանիշ կփակցնի քվեաթերթիկի վրա: Եթե այդ դրոշմանիշը չլինի, քվեաթերթիկը պարզապես թերթիկ է»,-ասաց Սմբատյանը:
Նա ընդգծեց, որ քվեարկել կարելի է երեք փաստաթղթով՝ կենսաչափական անձնագիր, ոչ կենսաչափական անձնագիր եւ նույնականացման քարտ:
«Քվեարկողը մոտենում է տեխնիկական սարքի մոտ նստած մասնագետին, նույնականացվում է, մատնահետք է հանձնում, որից հետո նրան տրամադրվում է քվեարկության կտրոն: Զինվորները քվեարկում են զինգրքույկով»,-ասաց Սմբատյանը:
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02