Պետք է արձանագրենք մի քանի փաստեր, որ դեռևս վաղ է խոսել ընտրությունների արդյունքների ամփոփման մասին, քանի որ ընտրական գործընթացի կարևոր փուլը՝ հաշվարկը դեռևս առջևում է, բայց մենք կարձանագրենք մի քանի աղաղակող փաստեր, որոնց մասին եզրակացությունները թողնում եմ ձեզ: Այս մասին այսօր` հունիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանը: «Առաջին հերթին քիչ առաջ խուզարկվել է մեր դաշինքի թեկնածու Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի բնակարանը և փորձ է կատարվել խուզարկելու նաև մեքենան։ Նա որեւէ կարգավիճակ չունի, նրա միակ կարգավիճակը «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում լինելն է: Սա հերթական անօրինությունն է, որն իրականացվում է իշխանությունների կողմից, իրականացնողն այս պահին ԱԱԾ-ն է»,- ասաց Հայկ Մամիջանյանը: Նա նաև ընդգծեց, որ Արթիկում առևանգվել են «Պատիվ ունեմ» դաշինքի 2 պատգամավորության թեկնածուների և շտաբի 2 աշխատակիցների. «Տրամադրվել է տվյալ, որ նշված անձինք տեղափոխվելու են Արթիկ քաղաք, բայց ԱԱԾ-ն չի տալիս պարզաբանում իրենց գտնվելու վայրի մասին ոչ Արթիկում, ոչ Գյումրիում: Սա կարող եք ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին: Այս պահին նրանք առեւանգված են: Մենք նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն չունենք: Սա այն դեպքում, երբ ԿԸՀ-ն բազմիցս հայտարարեց, որ թեկնածուի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ բերման ենթարկելու, ձերբակալելու գործողություն կարող է իրականացվել միայն օրենքով սահմանված գործընթացների եւ նախապայմանների ապահովման պարագայում»: Մամիջանյանի խոսքով, երրորդն այն է, որ վաղ առավոտից սկսած ՊՆ-ի քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ խայտառակեց ինքն իրեն, 44-օրյա պատերազմի ընթացքում մեր տղերքին իրենք տանում էին թուրքի բերան:
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02