Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 21-ին ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մատեո Մեկաչիին և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելային, ովքեր դիտորդական առաքելություն են իրականացրել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում:
Հյուրերը նախագահ Սարգսյանին տեղեկություններ են ներկայացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի և ԵԽ ԽՎ-ի համատեղ դիտորդական առաքելության ընթացքում կատարված աշխատանքների, ընտրական գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումների մասին, ինչպես նաև փոխանցել պատրաստված զեկույցի ամբողջական տարբերակը:
«Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կառույցների ղեկավարներին և հանձինս նրանց՝ դիտորդական առաքելությանը, կատարված աշխատանքների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների ամրապնդման կարևորության, ինչպես նաև Հայաստանի հետ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի համագործակցության մասին: Անդրադարձ է եղել մասնավորապես նախագահական ինստիտուտի հետ փոխգործակցությանը:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենն ու ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար նշել են, որ իրենց կառույցները տարիներ շարունակ համագործակցում են Հայաստանի հետ և պատրաստակամ են շարունակելու աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների կարողությունների զարգացմանը:
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02