«Քվեարկության արդյունքներն անսպասելի էին մեզ համար և շատ շատերի համար»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայատարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրեծ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա մանրամասնեց, բոլոր հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր։ «Այլ պատկեր էին ցույց տալիս տարբեր կազմակերպությունների սոցոլոգիական հարցումները, նաև «Գելափի», որին չի կարելի կասկածել իմ նկատմամբ սիմպատիաների մեջ»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, իրենց թիմը փորձելու է գտնել տեղի ունեցածի պատճառները, կարծում են, որ տեղի են ունեցել զանգվածային խախտումներ։ «Մենք ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում, այդ պատճառով դիմելու ենք Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները քննարկելու համար։ Հիմա մեր բոլոր շտաբների կողմից հավաքագրվում են այդ նյութերը, երևի այս մի քանի օրվա ընթացքում ի մի կբերենք ու մենք էլ ավելի լավ կպատկեացնենք, թե ինչ ծավալի բողոք է լինելու»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկել է 268 հազար 165 մարդ կամ ընտրողների 21.04 տոկոսը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության ստացած քվեներին՝ 53.92 տոկոս, ապա ըստ Ռոբերտ Քոչարյանի, դա այս իշխանության նկատմամբ վստահության մանդատ չէ։ «Մեր բոլոր հանդիպումները եղել են և ավելի մարդաշատ, քան իշխանության ներկաացուցիչների հանդիպումները, ավելի հզոր ու էներգետիկայով, քան իշխանության բոլոր հավաքները։ Իմ անձնական կարծիքը կասեմ, նույնիսկ այն չեմ քննարկել իմ գործընկերների հետ, այնուամենայնիվ այստեղ աշխատեց նախկին իշխանությունների վերադարձի գործոնը, և դա էապես ուժեղացրեց այն, որ երեք նախկին նախագահները ակտիվորեն մասնակցում էին ընտրություններին՝ երկուսը ընտրացուցակներ գլխավորելով, երրորդը շատ ակտիվ քարոզարշավին մասնակցելով։ Մենք չկարողացանք ուղղակի կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր, չէինք հասցնում, գյուղական վայրերում բավականին քիչ հանդիպումներ ենք ունեցել։ Եթե նկատել եք, իշխանությունը շատ ավել մեծ արդյունքներ է գրանցել հենց գյուղական վայրերում։ Կարծում եմ 1-2 շաբաթ ավելի երկար քարոզարշավ ունենալու դեպքում կկարողանայինք փոխել այդ պատկերացումը»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։ Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գլխավորում էր ՀԱԿ ցուցակը, որը քվեարկության արդյունքում ստացել է 1.54 տոկոս քվե, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն «Պատիվ ունեմ» դաշինքի կազմում էր, որը ստացել է քվեների 5.23 տոկոսը։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02