ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր է մինչև ընտրությունների օրը ԶԼՄ-ներում սեփական թեկնածության աջակցության քարոզչության վրա ծախսել մոտ 140 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ինչպես նշել է միլիարդատիրոջ ընտրական շտաբի ներկայացուցիչ Ջեյսոն Միլլերը՝ այդ գումարից 100 մլն դոլարը կուղղվի հեռուստագովազդին, իսկ մնացած 40 մլն դոլարը կծախսվի էլեկտրոնային ԶԼՄ-ներում քարոզչության վրա։ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։
Մինչ օրս Թրամփը քարոզչության վրա ծախսել է զգալիորեն քիչ իր մրցակցից՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնից։ The Washington Post-ի հաշվարկներով՝ հանրապետականի շտաբը ընտրական մրցապայքարի սկզբից այդ նպատակների վրա ծախսել է մոտ 90 մլն դոլար։ Դեմոկրատների թեկնածուի ծախսերը գովազդի վրա դեռևս օգոստոսին գերազանցել էին 300 մլն դոլարը։
Վերջին հարցման արդյունքներով, որն անցկացրել է Ipsos միջազգային սոցիոլոգիական կենտրոնը Reuters գործակալության հետ համատեղ, Քլինթոնն առաջ է Թրամփից 4 տոկոսով։ 41 տոկոսը պատրաստակամություն էր հայտնել քվեարկելու նախկին առաջին տիկնոջ օգտին, 37 տոկոսը՝ միլիարդատիրոջ։
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02