Կառավարությունը փոփոխություններ կատարեց «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ՝ նոր տառով հաշվառման համարանիշերի թողարկման համար: Ըստ հիմնավորման, համապատասխան որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են: Ըստ այդմ, բացի «A», «C», «D», «F», «G», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V», «X» և «Z» տառերից, համարանիշների թողարկման համար կարող են օգտագործվել նաև «B», «E», «H», «I», «J», «K», «W» և «Y» տառերը: Հիմնավորման համաձայն, արդյունքում ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների էական ավելացում. հաշվառման համարանիշերի թողարկումը 8 նոր տառերով թույլատրելու դեպքում ընդհանուր կանխատեսվող եկամուտը կկազմի՝ 73,702,576,000 դրամ, իսկ ծախսը՝ 2,093,007,904 դրամ։ Որոշման ընդունման դեպքում կբարձրանա մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը: Կառավարությունը հավանություն է տվել ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2021 թվականի ապրիլի 13-ի՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից օգտվելու խելամիտ ժամկետ սահմանելու մասին հանձնարարականի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Ըստ այդմ՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից առաջնային օգտվելու իրավասություն ստացած անձը, վաճառելով իր տրանսպորտային միջոցը, առավել երկար ժամանակ (1 տարի 6 ամսվա փոխարեն) կունենա համարանիշերը հետ վերցնելու և օգտագործելու համար՝ այդպիսով ստիպված չլինելով կրել ֆինասական կորուստներ, այն է՝ կրկին վճարել մեծ պահանջարկ ունեցող նոր (կամ նույն) համարանիշերի համար կամ ստանալ հերթական կամ այլ վճարովի համարանիշ:
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02