ARM | RUS |

Ես էլ եմ եղել բիզնեսմեն. Վահան Քերոբյանը՝ Խաչատուր Սուքիասյանի, Գուրգեն Արսենյանի՝ ՔՊ ցուցակով ԱԺ մտնելու մասին

24.06.21 | 17:45

Լրագրողներն այսօր կառավարությունում էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին, թե Նիկոլ Փաշինյանի կողմից ամեն տարի առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու նախընտրական խոստումն ինչ տնտեսական հիմքեր ունի՝ հաշվի առնելով հատկապես ներդրումների բացակայության խնդիրը: Ինչպես և սպասելի էր՝ տնտեսական առկա իրավիճակին անհամապատասխան լավատեսությամբ աչքի ընկնող նախարարի պաշտոնակատարն ուներ այդ հարցի պատասխանը. ավելին՝ արեց փոքրիկ ճշգրտում. «Նախ՝ ուզում եմ ասել, որ 7 չի, այլ 9 տոկոս է, որովհետև եթե դուք նայել եք նախընտրական ծրագիրը, այնտեղ գրված է՝ բարենպաստ արտաքին միջավայրի պարագայում՝ 9 տոկոս, և մենք մեր կառավարության ծրագիրը կազմելու ենք հենց այդ տրամաբանությամբ, նույնիսկ մի քիչ էլ ավել, որպեսզի գոնե 9 տոկոսը իրագործվի: Նախ ասեմ՝ ինչու ենք դա արել, որովհետև ՀՀ առջև ծառացած մարտահրավերներն այնպիսին են, որ դա այն նվազագույն տնտեսական աճն է, որի պարագայում մենք կկարողանանք մեր անվտանգայինի և հումանիտար բոլոր հարցերը լուծել»: Անդրադառնալով հարցին, թե ինչպես են դա անելու՝ Վահան Քերոբյանը մանրամասնեց՝ ունեն ծրագիր. այս համատեքստում նա թվարկեց անելիքները, որոնք ավելի շատ հիշեցնում էին սովորական բաժակաճառ. «Իհարկե, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ներդրումային միջավայրը լավանա, մենք պետք է այնպես անենք, որ բյուրոկրատական բարիերները վերանան, մենք պետք է այնպես անենք, որպեսզի լուծենք այդ հարցերը»: Լրագրողների մյուս հարցին՝ ինչպե՞ս են նշված աճն ապահովելու, եթե արտագաղթի միտումներ կան, և, որ նաև բազմաթիվ գործարարներ էին հայտարարել, թե իշխանությունների վերընտրվելու դեպքում՝ հեռանալու են երկրից, նա պատասխանեց. «Տնտեսվարողների 90 տոկոսն ինձ խոստովանում էին, որ, եթե հանկարծ իշխանափոխություն տեղի ունենա, ապա իրենք կարտագաղթեն: Բայց ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանում եղած ամբողջ ներուժը համախմբենք՝ դա կլինի գործարար, մշակութային, կրթական և այլն, որովհետև մեր երկիրն այնքան փոքր է, ռեսուրսներն էլ այնքան քիչ են, որ մենք իրավունք չունենք մսխել այդ ռեսուրսները»: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը սովորույթի ուժով նաև կոչ արեց բոլոր գործարարներին լծվել երկրի շենացման գործին՝ նկատելով. «Ես էլ իրենց տրամադրության տակ եմ, որպեսզի իրենց մոտ եղած բոլոր խնդիրները լուծվեն»: Նա, սակայն, չժխտեց արտագաղթի միտումները՝ նկատելով. «Համաձայն եմ, որ արտագաղթ կա, որովհետև գիտեք, մարդիկ տարբեր են»: Դիտարկմանը, թե Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ 4 ամսում շուրջ 70 հազար հոգի արտագաղթել է, Վ. Քերոբյանն արձագանեց. «Այդտեղ պետք է հանենք սեզոնային աշխատողներին, և, ընդհանրապես, արտագաղթը պետք է տարեկան կտրվածքով հաշվվի, որպեզի ճիշտ պատկեր ունենանք: Բայց ես չեմ ժխտում, որ կա էդ միտումը, և, իհարկե, մարդկանց մի մասը հիասթափված է 44-օրյա պատերազմի արդյունքից»: Լրագրողների հարցերին ի պատասխան՝ նախարարի պաշտոնակատարը, վերջիվերջո, համաձայնեց նաև, որ հիասթափություն գուցե կա նաև կառավարության աշխատանքից, սակայն չընդունեց նկատառումները, որ ՔՊ-ի վերընտրությունը նոր արտագաղթի պատճառ է դառնալու: «Սա հայ ժողովրդի ընտրությունն է, և այդ ընտրությունը պետք է հարգվի: Մենք ունենք աննախադեպ արդար, ժողովրդավարական ճանապարհով անցկացված խորհրդարանական ընտրություններ, և ընտրությունների այս ձևով անցկացնելը մեր ամենամեծ ձեռքբերումն է իրականում: Մենք ցեմենտեցինք, բետոնեցինք մեր ժողովրդավարության ճանապարհը»,- շեշտեց նախարարը՝ անուշադրության մատնելով ընտրախախտումների մասին լրագրողների դիտարկումները: Ի պատասխան հարցին էլ, որ տարիներ շարունակ քննադատվել է խորհրդարանում խոշոր սեփականատերերի, բիզնեսմենների ներկայությունը, մինչդեռ ՔՊ ցուցակով պատգամավոր են դարձել՝ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Վահան Քերոբյանն արձագանքեց, թե իրեն ինչո՞ւ հաշվի չեն առնում։ «Ես էլ եմ եղել բիզնեսմեն, բայց վերջին 7 ամսվա ընթացքում օրական միջինը աշխատել եմ 15 ժամ և դա արել եմ միայն իմ ժողովրդի համար»,- ասաց նա, ապա նկատեց, որ Խաչատուր Սուքիասյանին անձամբ չի ճանաչում, ճանաչում է Գուրգեն Արսենյանին։ «Գուրգեն Արսենյանը բացառիկ հայրենասեր մարդկանցից է, որին ես ճանաչում եմ, որի հետ իմ արժեքային համակարգն ամբողջությամբ սինխրոն է, և ես վստահ եմ, որ իր մասնակցությունը պետական կառավարմանը միայն օգուտ է տալու հայ ժողովրդին, և վստահ եմ 100 տոկոսով, որ ոչ մի օգուտ չի տալու իր բիզնեսին, որովհետև ինքն ինքնաբավ մարդ է և որևիցե լրացուցիչ փող աշխատելու կարիք բացարձակապես չունի. փողը երբեք առաջին նպատակ չի կարող լինել խոհեմ մարդկանց համար»: Ի դեպ, Վահան Քերոբյանը նշեց, որ պատրաստ է ծառայել ժողովրդին, եթե այդ հնարավորությունը լինի:


24-ժամյա գրաֆիկով շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

24-ժամյա գրաֆիկով շարունակվում են ձնամաքրման...

13:18

«Եկեղեցի-հոգևորական» բնույթի հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և քաղաքացիական (պետական) դատարանի ենթակայությունից. Արթուր Ղամբարյան

«Եկեղեցի-հոգևորական» բնույթի հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և քաղաքացիական (պետական)...

13:06

Հունվարի 27-ը նախատեսվում է դարձնել ոչ աշխատանքային. Ռուբեն Ռուբինյանը` նոր փոփոխության մասին

Հունվարի 27-ը նախատեսվում է դարձնել ոչ աշխատանքային. Ռուբեն Ռուբինյանը` նոր փոփոխության...

12:49

Ռուսաստան պաշտոնական այց եմ նախապատրաստում. Ալեն Սիմոնյան

Ռուսաստան պաշտոնական այց եմ նախապատրաստում. Ալեն...

12:41

Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»

Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար....

12:36

Նախագծում նշված ոլորտների ցանկում պարտադիր պետք է ընդգրկվի պետական կառավարման ոլորտը. Լիլիթ Գալստյան

Նախագծում նշված ոլորտների ցանկում պարտադիր պետք է ընդգրկվի պետական կառավարման ոլորտը. Լիլիթ...

12:19

Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգված է. ՄԻՊ լռույթունը հավասար է հանցակցության. Մաթևոսյան

Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգված է. ՄԻՊ լռույթունը հավասար է հանցակցության....

12:07

Ուղիղ. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

Ուղիղ. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

11:55

Առաջիկա ընտրություններում Քաղաքացիական պայմանագրի պարտությունը կապահովի սահմանադրական կարգի վերականգնումը

Առաջիկա ընտրություններում Քաղաքացիական պայմանագրի պարտությունը կապահովի սահմանադրական կարգի...

11:43

Արգելափակումից դուրս է բերվել 128 մեքենա, օգնություն է ցուցաբերվել 254 քաղաքացու

Արգելափակումից դուրս է բերվել 128 մեքենա, օգնություն է ցուցաբերվել 254...

11:38

Ուկրաինան աշխատում է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ

Ուկրաինան աշխատում է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու...

11:19

Ուղիղ. Երևանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին նստաշրջանը

Ուղիղ. Երևանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին...

10:55

Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու...

10:39

Երկրի բնականոն կյանքը կառուցվում է մեկ կոնկրետ անձի ներքին վախերի և քմահաճույքների հիման վրա

Երկրի բնականոն կյանքը կառուցվում է մեկ կոնկրետ անձի ներքին վախերի և քմահաճույքների հիման...

10:25

Վթար՝ Գոշ գյուղի սկզբնամասում․ կա տուժած

Վթար՝ Գոշ գյուղի սկզբնամասում․ կա տուժած

09:45

Բուք, մառախուղ, ձյուն, սառույց․ իրավիճակը՝ ճանապարհներին

Բուք, մառախուղ, ձյուն, սառույց․ իրավիճակը՝...

09:22

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ

09:04

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային...

11:25

Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55