Ռուսական զենքի արտահանման պատվերների պորտֆելը կազմել է 53,8 մլրդ դոլար: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է «Ռոստեխ»-ը: ««Ռոսօբորոնէքսպորտ»-ի միջոցով արտահանման ծավալը գերազանցել է 13 մլրդ դոլարը, ռուսական զենքի արտասահմանյան պատվերների պորտֆելը հասել է 53,8 մլրդ դոլարի», -ասվում է պետական կորպորացիայի մամուլի ծառայության տարածած տարեկան զեկույցում: «Ռոստեխ»-ը հաղորդել է, որ կորպորացիան պահպանում է պետական պաշտպանության պատվերի կատարման բարձր մակարդակը (99,5%): Հինգշաբթի, հունիսի 24-ին, «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել է պետական կորպորացիայի 2020 թվականի տարեկան հաշվետվությունը: «Անցյալ տարի Ռուսաստանը զենք ու զինամթերք է արտահանել 51 երկիր, կատարում է բազմամիլիարդանոց պայմանագրեր, չնայած արտաքին ճնշմանը»,- ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը: «Շատ կարևոր է արձանագրել, որ մենք պահպանել ենք այն երկրներին, որոնց հետ համագործակցում ենք, առաջին հերթին՝ մեր ասիական և աֆրիկյան տարածաշրջանների գործընկերներին: Այսօր մենք կապեր ենք պահպանում ավելի քան 100 պետությունների հետ, մեր սպառազինությունը մատակարարել ենք 51 երկրների»,- ասել է Շուգաևը հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: «Մենք վստահորեն առաջ ենք շարժվում: Եվ ամենակարևորն այն է, որ արդեն այսօր խոսում ենք բազմամիլիարդանոց մատակարարումների մասին: Դրանք առաջին հերթին սպառազինություն են, որոնք առաջատար է օդում և, իհարկե, հակաօդային պաշտպանության միջոցները, որոնք առավել մեծ պահանջարկ ունեն»,- ասել է Շուգաևը:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02