Դերասանուհի, Նարեկ Դուրյանի` Երևանում հիմնադրած «Բոհեմ» թատրոնում պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։ Կենսախինդ և մշտապես դրական էներգիայով լի Քրիստինան ծննդյան օրը սկսում է ոչ միայն շնորհավորանքներ ստանալով, այլև՝ շնորհավորելով, քանի որ տարիներ առաջ ծննդյան օրը լույս աշխարհ է եկել նաև իր դուստրը՝ Անգելան, ով բոլոր ժամանակների լավագույն նվերն է իր համար։ Քրիստինայի խոսքով՝ հիմա այնպիսի ժամանակներ են, որ փորձում է լինել ուրախ և առողջ, իսկ տարեդարձն ունեցածը ևս մեկ անգամ գնահատելու հիանալի օր է։

«Ուրախ եմ, որ ունեմ լավ ընտանիք, շրջապատված եմ լավ մարդկանցով, լավ ընկերներով ու գործընկերներով: Ես նաև շատ եմ սիրում իմ գործը, եթե նորից ծնվեի, ապա նույն ճանապարհը կընտրեի»,-նշում է Քրիստինան:

Նշենք, որ 1991-1995 թվականներին սովորել է Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում ( որակավորումը` թատրոնի և կինոյի դերասանուհի):
1995-2001 թվականներին աշխատել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի: 1996-2006 թվականներին աշխատել է Նարեկ Դուրյանի` Փարիզում հիմնադրած «Բոհեմ» թատերախմբում` որպես դերասանուհի: 2008 թվականից առ այսօր աշխատում է որպես դերասանուհի, պրոդյուսեր Նարեկ Դուրյանի` Երևանում հիմնադրած «Բոհեմ» թատրոնում: «Մորաքույրը Փարիզից», «Սե Լա Վի», «Քաջ Նազար», «Օպերացիա Նեմեսիս», «Ճտերն աշնանն են հաշվում», «Օրագիր»,«Իմ կնոջ անունն է Մորիս», «Շեղշե լա ֆամ», «Մենք ենք, մեր ստերը», «Շենքում իրավիճակ ա փոխվել», «Տիկնիկների խանութ» ներկայացումներում հանդես է գալիս որպես պրոդյուսեր: Խաղում է «Օրագիր» և «Օպերացիա Նեմեսիս» ներկայացումներում:
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
15:32 01.05.26
13:25 01.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
13:48 01.05.26
14:43 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44