Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր Հայաստանի ղեկավարության սադրիչ հայտարարություններից և գործողություններից հետո», գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը:
«Այն ամենի համար, ինչը տեղի է ունեցել վերջերս, պատասխանատու է ՀՀ կառավարությունը, որը ձեռնարկել է բազմաթիվ սադրիչ քայլեր, գործողություններ և հրահրել պատերազմը», - ուրբաթ ասել է Ալիևը ՝ Բաքվում ընդունելով Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարներին:
Նա հիշեցրել է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հրապարակավ հայտարարել էր, որ «Հայաստանը նոր պատերազմի դեպքում նոր տարածքների կստանա», ինչը, Ալիևի կարծիքով, «բացահայտ սպառնալիք էր Ադրբեջանի համար»: Ալիևը հիշեցրել է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ«Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը պետք է մասնակցի բանակցային գործընթացին»:
«Իրականում դա ոչ միայն դեմ էր մեր շահերին, այլ նաև դեմ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների կողմից մշակված ձևաչափին: Հայաստանի ղեկավարության մեկ այլ սադրիչ հայտարարություն այն էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: Սա վերջ տվեց գրեթե ցանկացած բանակցությանը...Այսպիսով, Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր, և դա բոլորի համար պարզ էր», - հայտարարել է Ալիևը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01