Հունաստանի Հիոս կղզու բանտում է գտնվում Սոմալիից մի երիտասարդ տղամարդ, ով 142 տարվա ազատազրկման է դատապարտվել մարդկանց մաքսանենգության համար, գրում է The New York Times-ը:
Թերթում հրապարակված Լեսբոսի քրեական դատարանի մայիսի 13-ի որոշման պատճենում ասվում է, որ Մոհամմադը դատապարտվել է, ընդհանուր առմամբ, 142 տարվա եւ 10 օրվա ազատազրկման՝ միգրանտներին Հունաստան ապօրինի տեղափոխելու համար: Սակայն դատապարտվածը ստիպված կլինի ընդհանուր առմամբ 20 տարի նստել՝ սա Հունաստանի քրեական օրենսգրքով թույլատրված առավելագույն ժամկետն է:
Սոմալացին փորձել է վերահսկողության տակ առնել Էգեյան ծովի Լեսբոս կղզու ափին խորտակվող նավի կառավարումը եւ փրկել իրեն ու նավում գտնվող մնացած 33 անձանց: Երկու ուղեւոր զոհվել է, մնացածին հաջողվել է փրկել:
Խանադ Աբդի Մոհամմադը մեկն է այն ապաստան հայցողներից, ովքեր վերջին ամիսներին երկարաժամկետ ազատազրկման են դատապարտվել մարդկանց առեւտրի կամ անօրինական միգրացիային նպաստելու համար, չնայած այն բանին, որ նրանք, ըստ իրավապաշտպան խմբերի, պարզապես ապահով ապաստան են փնտրել:
Հունաստանն, իր հերթին, պաշտպանում է իրեն՝ պնդելով, որ իր դատարաններն արդար են, եւ որ ինքը պարտավոր է պահպանել իր սահմանները: «Հունաստանում, ինչպես Միացյալ Նահանգներում եւ ամբողջ Արեւմտյան աշխարհում, արդարությունը ուժեղ է եւ անկախ: Հունաստանը կշարունակի պահպանել իր ցամաքային եւ ծովային սահմանները, որոնք նաեւ Եվրոպայի սահմաններն են, որպես պարտավորություն՝ հարգելով միջազգային եւ եվրոպական իրավունքը»,- ասվում է Միգրացիայի նախարար Նոտիս Միտարաչիի գրավոր հայտարարության մեջ:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02