Հասարակություն Կորոնավիրուսային համավարակի պատճառով Ավստրալիայում կարանտինը եւ սահմանների փակումը տեւական ազդեցություն կունենան պետական գանձարանի եւ բնակչության աճի վրա, հաղորդել է Reuters-ը: Ավստրալիայի կառավարության՝ «Սերնդից սերունդ մինչեւ 2021 թվական» զեկույցի մեջ կանխատեսվում է, որ բյուջեի դեֆիցիտը կշարունակվի առնվազն 40 տարի: «COVID-19 համավարակի հետ կապված տնտեսական ճգնաժամը զգալի պահանջներ է դրել Ավստրալիայում եւ ամբողջ աշխարհում պետական ֆինանսների առջեւ», - ասվում է հաշվետվության մեջ: «Մինչ Ավստրալիայի տնտեսության՝ սպասվածից շատ վերականգնումը ազդել է բյուջեի վրա, ակնկալվում է, որ համավարակի հետեւանքները բյուջեի վրա կպահպանվեն երկարաժամկետ հեռանկարում»: «Տնտեսության վերականգնումը տեղի է ունենում ողջ թափով, սակայն համավարակի որոշ հետեւանքներ կպահպանվեն», - ասվում է զեկույցում: Ներկայումս ակնկալում է, որ Ավստրալիայի բնակչությունը 2061 թվականին կհասնի 38,8 միլիոնի՝ 2015 թվականի վերջին կանխատեսումների համեմատ, երբ 2056 թվականի համար կանխատեսվում էր հասնել 40 միլիոնի: Ներկայումս բնակչությունը 26 միլիոն է: «Առաջին անգամ է կանխատեսումը վերանայվել բնակչության նվազման ուղղությամբ», - իր ելույթում ասել է գանձապետ Ջոշ Ֆրիդենբերգը: «Սա նշանակում է, որ տնտեսության աճը կնվազի, եւ Ավստրալիայի բնակչությունը ավելի տարեց կլինի, քան կարող էր լինել հակառակ դեպքում, ինչը կազդի մեր տնտեսական եւ ֆինանսական արդյունքների վրա»: Ի պատասխան իր ելույթին հաջորդած հարցերին՝ Ֆրիդենբերգը կրկնել է, որ Ավստրալիան կբացի իր միջազգային սահմանները միայն այն դեպքում, եթե դա ապահով լինի, եւ մատնանշել է օտարերկրյա այցելուների եւ միգրանտների մուտքի անհետաձգելիությունը:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02