Հունիսի 28-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունեց աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին: Զրույցի ընթացքում մտքերի մանրակրկիտ փոխանակություն է տեղի ունեցել աշխարհում փախստականների, ներքին տեղահանված անձանց և քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ, այդ թվում` հաշվի առնելով COVID-19 համաճարակը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Նշվում է, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և տեղահանվածների վերադարձի խնդիրները՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի` հրադադարի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների մասին հայտարարության։ Սերգեյ Լավրովը Գերագույն հանձնակատարի ուշադրությունն է հրավիրել միջազգային հանրության ջանքերի հետագա մոբիլիզացման անհրաժեշտության վրա` Սիրիայի քաղաքացիների հայրենադարձությունը հեշտացնելու համար, ովքեր կարող են լուրջ ներդրում ունենալ իրենց երկրի վերակառուցման գործում: Քննարկվել են ՄԱԿ ՓԳՀ-ի գործունեությունը Ուկրաինայի հարավ-արևելքում՝ ներքին զինված հակամարտության արդյունքում իրենց տները լքող փախստականներին և տեղահանվածներին օգնություն տրամադրելուն ուղղված նախագծերի իրականացման գործում: Ռուսական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը՝ շարունակելու ՄԱԿ ՓԳՀ-ի բազմակողմանի աջակցությունը:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02