Կարոլին Գեգինատը 2021 թ․ հուլիսի 1-ից Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի տնօրենն է։ Այս մասին տեղեկացնում են բանկի Հայաստանի գրասենյակից։ 2003 թ․ ի վեր՝ Գեգինատը մի քանի պաշտոններ է զբաղեցրել Համաշխարհային բանկում, Միջազգային ֆինանսական կորպորացիայում (ՄՖԿ) և Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ): Վերջերս աշխատել է որպես Համաշխարհային բանկի՝ Արևելյան և Հարավային Աֆրիկայի գլխավոր տնտեսագետ, իսկ մինչ այդ չորս տարի ղեկավարել է «Հարավային Աֆրիկայում հավասար աճի, ֆինանսների և հաստատությունների» ծրագիրը։ Գեգինատը Համաշխարհային բանկին է միացել 2003 թ․-ին՝ «Պարտքի ծանր բեռ ունեցող աղքատ երկրների (HIPC) նախաձեռնության» շրջանակում աֆրիկյան երկրների պարտքի բեռի թեթևացման ուղղությամբ աշխատանք կատարելու համար։ Ավելի ուշ նա դարձել է Բանկի «Գործարարություն» զեկույցի թիմի հետազատող, որի համաղեկավարն էր մինչև 2014 թ․-ը։ Ապա միացել է ԱՄՀ-ի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչությանը՝ «Արաբական գարնան»-ը հաջորդած արձագանքման ուղղությամբ աշխատելու համար։ 2016-2020 թթ․ ընթացքում նա տեղակայված է եղել Մապուտոյում, Մոզամբիկ, Մոզամբիկի, Մադագասկարի, Կոմորոսի, Մավրիտուսի և Սեյշելների մակրո-տնտեսական և հանրային ոլորտի ղեկավարման, կառավարման, մասնավոր և ֆինանսական հատվածի զարգացման, աղքատության չափման և վիճակագրության ոլորտներում Համաշխարհային բանկի վարկային և խորհրդատվական աշխատանքը ղեկավարելու համար։ Գեգինատը Գերմանիայի քաղաքացի է, տնտեսագիտության և միջազգային գործարար կառավարման կրկնակի մագիստրոսի աստիճան է ստացել Քյոլնի համալսարանից, Գերմանիա, և գիտական աստիճան՝ տնտեսագիտական քաղաքականության հետազոտությունների ոլորտում Քիլի համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտից, Գերմանիա։
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02