Հայաստանի պետական կամերային երգչախումբը վերածննդի իտալացի մեծ բանաստեղծ և մտածող Ալիգիերի Դանթեի մահվան 700-ամյակի կապակցությամբ մասնակցեց Ռավեննայի փառատոնին՝ Քերուբինիի նվագախմբի հետ։ Երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան) Ռավեննայում կայացած համերգի ընթացքում ղեկավարեց աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիին: Հնչեցին Հայդնի, Մոցարտի, Շուբերտի ստեղծագործությունները։ Երգչախմբի տարածած հաղորդագրության համաձայն, եվրոպական լավագույն փառատոնների շարքին դասվող Ռավեննայի փառատոնի հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց հայկական երգչախմբին: Նշենք, որ Ռավեննայի փառատոնի կազմակերպիչները շատ տպավորված և հիացած էին երգչախմբով և համերգի մակարդակով: Իսկ մաեստրո Ռիկարդո Մուտին շատ տպավորված էր Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ աշխատանքից և առանձնահատուկ շնորհակալություններ է հայտնել մաեստրո Ռոբերտ Մլքեյանին: Մուտին նաև առաջիկա համագործակցությունների ակնկալիք ունի երգչախմբի հետ: Աշխարհահռչակ դիրիժորը երգչախմբի հետ զրույցներում առանձնահատուկ ընդգծեց հայերի և իտալացիների նմանությունները: Հավելենք, որ Մուտին այս պահին ժամանում է Հայաստան երգչախմբի հետ՝ նույն համերգը կրկնելու հուլիսի 4-ին: Երեկոյի շրջանակում կկայանա Տիգրան Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է Ռավեննայի փառատոնի պատվերով` Դանթե Ալիգիերիի 700-ամյակի կապակցությամբ: Ռիկարդո Մուտին հավելել է, որ Տիգրան Մանսուրյանը մեր օրերի մեծագույն կոմպոզիտորներից է: Եվ ինքը շատ մեծ ուրախությամբ է ընտրել նրա գործերը՝ ղեկավարելու համերգին որպես դիրիժոր: Նվագախմբից նշում են, որ նախագիծը կայացել է հենց Տիգրան Մանսուրյանի ջանքերով:
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02