Երկու մարդ է տուժել հուլիսի 2-ին Ռումինիայի Նեւոդար քաղաքի մերձակայքում գտնվող Petromidia նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Digi 24 տեղական հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կոնստանցա գավառի ղեկավար Սիլվիա Կոշային։ «Տուժել է երկու մարդ, այրվել են նրանց դեմքերը, ոչ մի լուրջ բան չկա: Զբոսաշրջիկները չեն տուժել, փրկարարների անձնակազմերն աշխատում են պատահարի վայրում»,-հայտարարել է Կոշան՝ Digi 24-ին տված մեկնաբանության մեջ: Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, պայթյունը Petromidia նավթավերամշակման գործարանում տեղի ունեցել հուլիսի 2-ին: Արտակարգ պատահարի վայր են ուղեւորվել ներքին գործերի նախարար Լուչինա Բոդեն եւ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ղեկավար Ռայեդ Արաֆաթը: Գործարանի շրջակայքի գոտին շրջափակված է, առկա է կրկնակի պայթյունի ռիսկը: Տեղում աշխատում են ութ հրշեջ հաշվարկներ: «Շրջակա միջավայրի նախարար Տանկոս Բառնան հայտարարել է, որ հետեւանքները բնապահպանության համար կարող են լուրջ լինել: Ծխի ամպը շարժվում է ծովի կողմը, այդ վայր են ուղեւորվել լաբորանտները՝ օդի որակը գնահատելու համար»,-նշում է հեռուստաալիքը: Petromidia-ն ամենամեծ նավթավերամշակման գործարանն է Ռումինիայում: Անցյալ տարի այն վերամշակել է 4,8 միլիոն տոննա հումք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02