ARM | RUS |

ԵՄ-ն պատրաստվում է 1.5 միլիարդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստանին հինգ ծրագրերի համար

12.07.21 | 10:48

Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա 5 տարիներին մեկուկես միլիարդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստանին հինգ առանցքային ծրագրերի, այդ թվում` Սյունիքի մարզի զարգացման համար: Փաստաթուղթը ներկայացվել է այսօր Բրյուսելում` առանձնացնելով այն նախաձեռնությունները, որոնք Եվրոպական հանձնաժողովը մտադիր է իրականացնել մինչև 2025 թվականը «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում:

Հայաստանի մասով Եվրոպական հանձնաժողովը ծրագրում է.

1. Աջակցել 30,000 մանր ու միջին բիզնեսների` կայուն, նորարար և մրցունակ տնտեսության համար,

2. Խթանել սոցիալ-տնտեսական զարգացումը և հաղորդակցությունը` աջակցելով Հյուսիս-Հարավ միջանցքին,

3. Ներդրումներ տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության ու տեխնիկայի ոլորտներում,

4. Ամրապնդել հարավային շրջանների դիմադրողականությունը,

5. Ներդրումներ կանաչ Երևանի համար` էներգիայի արդյունավետ օգտագործման և բնությանը ավելի քիչ վնաս հասցնող ավտոբուսների գործարկման ուղղությամբ:

Ուղենշային առաջին ծրագրով նախատեսվում է 500 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել փոքր ու միջին բիզնեսի 30,000 ներկայացուցիչների: «Համաճարակից հետո տնտեսության վերականգնումը Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է», - փաստում է Եվրոպական հանձնաժողովը, արձանագրելով` այս հարցում օգնելով հայաստանցի գործարարներին` Եվրամիությունը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, բիզնեսի զարգացմանն ու արդիականացմանը, երկարաժամկետ կտրվածքով էլ` Հայաստանի կայուն սոցիալ-տնտեսական վերականգմանը:

Այս առումով, ըստ փաստաթղթի, առաջնահերթությունը տրվելու է այն ձեռներեցներին, որոնք աշխատում են բնությունը պահպանող տեխնոլոգիաներով, հատկապես շրջաններում, ինչպես նաև այն բիզնեսներին, որոնք առաջնորդում են կանայք:

Երկրորդ ծրագիրը նախատեսում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և հաղորդակցությանը, ընդգծելով, որ Հայաստանի ազգային օրակարգի առաջնահերթություններից է Հյուսիս-Հարավ միջանցքի շահագործումը, որը հնարավորություն կտա ապահովել ելք դեպի միջազգային առևտրային ուղիներ և շուկաներ:

«Տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը հնարավորություն կտա սերտացնել կապը մարզերի միջև, ինչպես նաև Հայաստանի կապը հարևան երկրների և Եվրամիության հետ»,- փաստում է Եվրոպական հանձնաժողովը, հավելելով. «Այս ուղղությամբ Եվրամիության ներդրումը կկենտրոնանա Հյուսիս-Հարավ մայրուղու դեռևս չկառուցված հատվածների, այդ թվում` Սիսիան֊Քաջարան ճանապարհի վրա»: Այս ծրագրի իրագործման համար նախատեսվում է 600 միլիոն եվրո հատկացնել, որը կտրամադրվի նաև հարավում նախատեսված նոր` Սիսիան-Քաջարան թունելի կառուցմանը:

Ուղենշային երրորդ ծրագիրը նախատեսում է աջակցություն նորարարական տեխնոլոգիաներին ու գիտությանը: «Հայաստանը հզոր տեղեկատվական ներուժ ունի, ոլորտը վերջին տարիներին մոտ 20 տոկոս աճ էր արձանագրում, սակայն դրա ողջ կարողությունը բացահայտելու համար հարկավոր է հավելյալ աջակցություն», - փաստում է Եվրահանձնաժողովի զեկույցը, մանրամասնելով. «ԵՄ-ն նախկինում աջակցել է էլեկտրոնային կառավարմանը, սակայն հիմա նոր ներդրումներ են անհրաժեշտ` ընդարձակելու այդ ծառայությունները նաև մարզային ու տեղական մակարդակներում: Ընդհանուր առմամբ, այս նպատակով նախատեսվում է մինչև 300 միլիոն եվրոյի ներդրում»:

Չորրորդ ուղղությունը նախատեսում է աջակցել Հայաստանի հարավային շրջանների դիմադրողականության ամրապնդմանը: «Հատկապես Սյունիքի շրջանը աջակցության կարիք ունի», - նշում է զեկույցը, փաստելով, որ մարզը առանց այդ էլ տևական ժամանակ խնդիրներ է ունեցել ենթակառուցվածքների անբավարար զարգացվածության պատճառով, վերջերս էլ դրանց ավելացել են պատերազմից ստացած հարվածներն ու պատերազմական գոտուց տեղահանված մարդիկ, որոնք օթևանի, աշխատանքի ու կրթության կարիք ունեն:

«Հիմնվելով հյուսիսային մարզերի օրինակի և տեղում առկա կարքիների վրա` Եվրամիությունը ներդրումներ կանի Սյունիքի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանն ամրապնդելու համար: Առաջնային ոլորտները կարող են լինել բնակարանաշինությունը, ենթակառուցվածքները, տուրիզմը, գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներն ու աջակցությունը տեղի մանր ու միջին բիզնեսին»: Այս նպատակով նախատեսվում է տրամադրել 80 միլիոն եվրոյի աջակցություն:

Վերջին` հինգերորդ ուղղությունը վերաբերում է մայրաքաղաքին, մասնավորապես կանաչ Երևանին: «Մարդկանց կյանքի որակը բարելավելու, Երևանի օդի որակը բարձրացնելու համար անհրաժեշտ է լուծել թափոնների կառավարման ու էներգիայի արդյունավետ օգտագործման հետ կապված հարցերը», - փաստում է Եվրահանձնաժողովի զեկույցը, հավելելով` Եվրամիությունը պատարաստ է ներդրումներ անել «խելացի քաղաք» փաթեթի իրագործման համար: Այս համատեքստում նախատեսվում է աջակցել «կանաչ ավտոբուսների ներմուծմանը», որոնք ավելի քիչ վնաս կհասցնեն մայրաքաղաքի շրջակա միջավայրին, կբարելավեն և կարդիականացնեն հանրային տրանսպորտը:

Օրակարգում են նաև կյանքի որակի բարելավմանը, այդ թվում` Երևանում թափոնների կառավարմանն ու աղբամշակմանն ուղղած մի շարք ծրագրեր: Ընդհանուր առմամբ, այս նպատակների իրագործման համար կտրամադրվի մինչև120 միլիոն եվրո:

Փաստաթուղթը միաժամանակ ընդգծում է` երբ հնարավորություն ստեղծվի, Եվրամիությունը պատրաստ է նաև աջակցել Հարավային Կովկասի ետպատերազմյան վերականգնմանը և հակամարտության վերափոխմանը, այդ թվում` պատերազմից տուժած տարածքների ականազերծմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, խաղաղության հաստատմանն ու հաշտեցմանը:

Հայաստանից բացի, Եվրոպական հանձնաժողովը նույնատիպ ծրագրեր է առանձնացրել նաև «Արևելյան գործընկերության» անդամ մյուս երկրների` Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար: Ակնկալվում է, որ այս ծրագրերը կքննարկվեն առաջիկա դեկտեմբերին` Եվրամիության 28 երկրների առաջնորդների և «Արևելյան գործընկերության» անդամների համատեղ գագաթնաժողովում:

«Մենք ուզում ենք կազմել մի օրակարգ, որը կարձագանքի այսօրվա աննախադեպ մարտահրավերներին և հնարավորություններին, միաժամանակ կենսունակ կլինի նաև ապագայում», - հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը, հավելելով. «Մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում շարունակելու է մնալ աջակցությունը ժողովրդավարությանը, լավ կառավարմանը, օրենքի գերակայությանը, որոնք այնքան կարևոր են մեր համագործակցության ընթացքում դրական, կոնկրետ արդյունքներ արձանագրելու համար»:


Աննա Ամրոյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Աննա Ամրոյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե...

21:31

Աննա Ամրոյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Աննա Ամրոյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե...

21:31

Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն, բայց պնդում է՝ «սխալ տեղեկություններ են»

Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն, բայց պնդում է՝ «սխալ...

18:51

«Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ». Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին

«Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ»....

18:28

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային...

18:15

Մհեր Գրիգորյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Մհեր Գրիգորյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային...

18:02

Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին

Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք...

16:48

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման. փաստաբան

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման....

16:32

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ...

16:17

Վեդիում տեղի ունեցած սեռական բռնության դեպքը գտնվում է գերատեսչության հատուկ վերահսկողության ներքո․ Քրիստինե Վարդանյան

Վեդիում տեղի ունեցած սեռական բռնության դեպքը գտնվում է գերատեսչության հատուկ վերահսկողության...

16:04

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին պատերազմից հետո Թեհրանի միջազգային կարգավիճակը բարձրացել է

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին պատերազմից հետո Թեհրանի միջազգային...

15:56

Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից գողության դեպք են բացահայտել

Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից գողության դեպք են...

15:49

Իշխանությունը փորձում է ձևավորել վախի և անտարբերության մթնոլորտ. Սամվել Կարապետյանի փաստաբան

Իշխանությունը փորձում է ձևավորել վախի և անտարբերության մթնոլորտ. Սամվել Կարապետյանի...

15:34

Գնում ենք խիստ խափանման միջոցի. Աննա Վարդապետյանը խոսեց Վեդիում անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքի մասին

Գնում ենք խիստ խափանման միջոցի. Աննա Վարդապետյանը խոսեց Վեդիում անչափահաս քույրերին սեռական...

15:19

ԱԺ դահլիճում ՔՊ-ական պատգամավորն արտասվում էր․ ի՞նչ է կատարվել

ԱԺ դահլիճում ՔՊ-ական պատգամավորն արտասվում էր․ ի՞նչ է...

13:56

Երբ ունեինք մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը չհասավ տեղ, բայց ամուր կապերը պահում ենք Ռուսաստանի հետ. Արարատ Միրզոյան

Երբ ունեինք մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը չհասավ տեղ, բայց ամուր կապերը պահում...

13:39

Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել...

13:23

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ «եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի» ասածը շատ տրամաբանական է

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ «եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի» ասածը շատ...

13:16

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ՀՀ-ն մեկ մասնակից ունի

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ՀՀ-ն մեկ մասնակից...

13:01

Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում

Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական...

10:26

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44