Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը կայունության և, որպես արդյունք, փոխադարձ բարգավաճման շանսեր ունեն: Այս մասին, ինչպես հայտնում է minval.az-ը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Նա կարևորել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը՝ պարզաբանելով, որ այն բացելով՝ կավարտվի Նախիջևանի մեկուսացումը, իսկ Երևանը ցամաքային ճանապարհով Ադրբեջանի տարածքով կկապվի Մոսկվայի և այլ երկրների մայրաքաղաքների հետ:
Ըստ Հաջիևի՝ Ադրբեջանը հույս ունի, որ այս մասշտաբային վերափոխման շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խումբը չի մնա անցյալում, այլ կկարողանա դառնալ ապագայի մաս. նրա փորձը կարող է կարևոր դեր ունենալ Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդման գործում:
«Այսօր մեզ կայունության և, որպես արդյունք, փոխադարձ բարգավաճման հնարավորություն է ընձեռվում: Մենք միմյանց ճանաչելու, միասին ավելի անվտանգ աճելու և բարգավաճելու հնարավորություն ունենք: Ի վերջո, վստահության ամրապնդման այս բոլոր միջոցառումները կարող են հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության պայմանագրի», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ հավելելով, որ «խաղաղության և համագործակցության փոխարեն ռևանշիզմի փորձերը կարող են նոր աղետի և ողբերգության հանգեցնել»:
Նա հիշեցրել է, որ հունիսին Երևանն ու Բաքուն, ըստ էության, կատարել են լարվածության թուլացման առաջին փոխադարձ քայլը. Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 ռազմագերիների, իսկ Հայաստանը տրամադրել է ամբողջ Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզները:
«Մենք չպետք է կանգ առնենք այս դիվանագիտական առաջընթացի վրա, և պետք է դիմակայությունը վերածենք համագործակցության: Քանի որ առջևում դեռ շատ աշխատանք ունենք», - ընդգծել է Հաջիևը` նշելով, որ Երևանը Բաքվին է հանձնել միայն մեկ շրջանի ականապատ դաշտերի քարտեզները:
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02