Ձիթապտղի պուրակը, որը գտնվում է Թուրքիայի արեւմուտքում գտնվող Իզնիկի (Նիկեայի) կենտրոնից հինգ կիլոմետր հեռավորության վրա, պարզվել է, հռոմեական սարկոֆագներով այնքան հարուստ վայր է, որ հնագետները այն համարում են հնագույն գերեզմանոց, հաղորդել է Planet- today-ը:
Տարածքում առաջին սարկոֆագը հայտնաբերվել է դեռ 2015 թվականի նոյեմբերին: Ցավոք, գիտնականներից շատ առաջ կողոպտիչները հասել են դրան եւ արժեքավոր իրեր ձեռք բերելու ցանկությամբ՝ սարկոֆագի կափարիչի վրա անցք են բացել: Սարկոֆագը բարձրացնելուց հետո, այն կանգնեցվել է քաղաքային թանգարանի պարտեզում՝ տարածքում հայտնաբերված հնագույն գերեզմանների հուշարձանների հետ միասին:
Ատտիկայի ոճով սարկոֆագ է՝ ուղղանկյուն տեսքով, կտրուկ սրածայր կափարիչով: Չորս կողմերից հմտորեն զարդարված բարձրաքանդակները առանձնանում են կամարաձեւ ու սրածայր կողմերով խորդուբորդ կողոթների ֆոնին: Յուրաքանչյուր կոթողի վրա հունական դիցաբանության կերպարներ ու տեսարաններ են: Հետազոտողները սարկոֆագի մի կողմում գտնվող պատկերները նույնականացրել են Իլիականից տեսարանի հետ:
Հարկ է նշել, որ Աքիլեսի կյանքի դրվագները բավականին հաճախ էին պատկերվում սարկոֆագների բարձրաքանդակների վրա. հաճախ դրանք մահվան դրվագներ էին:
Մեկ տարի անց ոստիկանությունը նկատել է, որ պուրակում կրկին անօրինական պեղումներ են իրականացվում: Նրանք նախազգուշացրել են թանգարանի աշխատակիցներին, որից հետո գործի է դրվել շուրջօրյա անվտանգություն՝ տարածքը պաշտպանելու համար մինչեւ հետագա հնագիտական պեղումները: Պուրակում նոր պեղումների ընթացքում հայտնաբերվել են հռոմեական դարաշրջանի եւս երեք սարկոֆագեր, մեկը՝ սրածայր կափարիչով: Հատկանշական է, որ մարմարե գերեզմանների կողքին կառուցվել են եւս երեք աղյուսե գերեզմաններ, ենթադրաբար, ազնվական հանգուցյալի կողմից վարձված մարդկանց համար:
Այս սարկոֆագներից երեքը նույնպես բարձրացվել են մաքրման եւ պահպանման համար, եւ, հնարավոր է, հետագայում տեղադրվեն նաեւ թանգարանում: Հաղորդվում է, որ սարկոֆագի կշիռը 4-6 տոննա է, եւ գնահատվում է, որ դրանք 1800-2000 տարեկան են: Ձիթենու պուրակի այս հատվածը ձեռք բերելուց հետո Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը մտադիր է բացօթյա թանգարան ստեղծել, որը կցուցադրի բարձրորակ սարկոֆագների հրաշալի հավաքածուն:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02