ԱՄՆ նախագահը Ռուսաստանի ղեկավարի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ձեռնարկել «բոլոր անհրաժեշտ գործողությունները» Ռուսաստանից կիբերհարձակումները դադարեցնելու համար: Կրեմլը, ըստ նրա հայտարարության, առաջարկել է չքաղաքականացնել կիբերսպառնալիքների մասին երկխոսությունը, հաղորդել է BBC-ն: Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի՝ մեկ ժամ տեւած հեռախոսազրույցի հիմնական թեման նոր հաքերային հարձակումներն էին, որոնք ԱՄՆ-ում կապում են Ռուսաստանում գտնվող կիբերհանցագործների հետ: «Ես նրան շատ պարզ հասկացրեցի՝ եթե այդպիսի դրամաշորթ հարձակումը գալիս է նրա տարածքից, եւ եթե նույնիսկ այն չի կազմակերպվում իշխանությունների կողմից, ապա մենք ակնկալում ենք, որ նրանք կգործեն, եթե նրանց բավարար տեղեկատվություն տրամադրենք այն մասին, թե ով է ներգրավված դրանում», - ասել է Բայդենը՝ ուրբաթ պատասխանելով լրագրողների հարցերին: Պուտինի հետ հեռախոսազրույցի նախօրեին ԱՄՆ նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել արտակարգ հանդիպում, որին մասնակցել են Սպիտակ տան ղեկավարը, Պետդեպարտամենտի, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության եւ արդարադատության նախարարության ներկայացուցիչներ: «Նախագահն իրավունք ունի պատասխանել ոչ միայն կիբերհանցագործներին, այլեւ նրանց թաքցնող երկրին», - հանդիպումը մեկնաբանել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին: «Եթե Ռուսաստանի իշխանությունները չեն ցանկանում կամ չեն ձեռնարկելու որեւէ գործողություն այդ խմբավորումների դեմ, ապա ինքներս կանենք դա»:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02