«Հայաստանի ժողովուրդը կարող է մի օր քաղաքական մի ուժի տալ ձայների 95 տոկոսը։ Այդ ժամանակ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է լինելու զսպումների և հակակշիռների մեխանիզմի, ժողովորդավարության սկզբունքի հետ»,-Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանն ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը: Նա նշեց, որ ժողովուրդը կարող է նման որոշում կայացել, բայց մյուս կողմից ստացվում է վերահսկողական ժողովրդավարության մեխանիզմներից և ոչ մեկ չեն գործելու։ «Այդ իրավիճակի կանխարգելման համար նախատեսված է ընդդիմության պարտադիր մասնակցությունը 1/3-ի՝ 30 տոկոսի չափով։ Ըստ էության, 2018-ին կարծես այդ վիճակն եղել է, քանի որ 70 տոկոսից ավելին էր ստացել ուժերից մեկը, բայց ստացվում էր, որ որոշակի զսպման մեխանիզմ գործում էր։ Սահմանադիրը փաստաթուղթը դնելով հանրաքվեի՝ ի՞նչ նպատակ է ունեցել։ Նպատակ է ունեցել ընդդիմադիր ուժերի դերերի բարձրացում, դրա միջոցը տեսել է 3/5-րդի գործիքի ներդրման մեջ։ Ստացում է, որ սահմանադրի դրած հիմնավորումը ոտնահարվել է։ Սա սահմանադրաիրավական խնդիր է»,- ասաց Արամ Վարդևանյանը։ Նա ընդգծեց, որ 71 մանդատ տալով մեկ ուժի 107-ի համագումարի մեջ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երաշխավորում է ժողովրդավարության դեֆիցիտը։ «Սահմանադրականությունը գնահատելուց ո՞նց կարող է Բարձր դատարանը զերծ մնալ այն իրավիճակից, որ Սահմանադրությունը, որի երաշխավորումն ապահովում է Բարձր դատարանը, նախատեսել է 3/5-րդն, ինչը ընդդիմադիրների դերը բարձրացնելու համար է, բայց փաստացի այսօր Բարձր դատարանի սեղանին դրված ընտրական արդյունքների վեճի վերաբերյալ որոշմամբ այդ հիմնավորումը կյանքի չի կոչվում, խաթարվում է, ստացվում է սահմանադիրը մի հիմնավորում է դրել, որը որևէ առնչություն չունի իրական կյանքի հետ։ Եթե այս վեճը լուծվի այնպես, որ պարզապես անփոփոխ մնա, բա սա սահմանադրականության խնդիր չէ՞, որը հենց Բարձր դատարանը պետք է գնահատի հենց այս վարույթով։ Հակառակ դեպքում, Բարձր դատարան, ունենալու ենք աբստրակտ սահմանադրական վերահսկողության շրջանակներում լուծում, որը որևէ փոփոխություն չի տալու»,- ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը։
Աղբյուր` Panorama.am
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02