ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի յոթ հյուրանոցների աշխատակազմը համաձայնել է 50 հազար դոլարի չափով տուգանք վճարել այն բանի համար, որ անփույթ է վերաբերվել հյուրերի անձնական տվյալների անվտանգությանը: Այս մասին սեպտեմբերի 24-ին գրել է The New York Times թերթը:
Տուգանքը վճարելուց բացի հյուրանոցների ղեկավարությունը զգալի փոփոխություններ կանի իր անվտանգության քաղաքականության մեջ:
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքի գլխավոր դատախազ Էրիկ Շնեյդերմանի մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է, որ 2015-ին անցկացվել է բանկային քարտերով խաբեությունների մի շարք դեպքերի ստուգումներ, որոք ցույց են տվել որ դրանք արգելաբացվել էին Թրամփի հյուրանոցներում գործածվելուց հետո: Վերահսկիչ գերատեսչությունում համարել են, որ դա վկայում է հյուրանոցների ցանցի անվտանգության համակարգում առկա թերացումների մասին
Հետագա հարցաքննությունը բացահայտել է, որ մի քանի հյուրանոցներում վնասակար ծրագրային ապահովում է եղել գործարկված: Նաեւ պարզվել է, որ 2014-ին չարագործը փորձել է գողանալ հաճախորդների անձնական տվյալները: Դրա հետեւանքով վտանգվել են 70 հազար համարների բնակիչների վարկային քարտերի տվյալներն ու այլ անձնական տեղեկությունները:
Թրամփի հինգաստղանի մի շարք հյուրանոցներում, այդ թվում Նյու Յորքում, Չիկագոյում, Լաս Վեգասում ու Հավայիում արդեն 2015-ի հուլիսին գիտեին իրենց հյուրերի տվյալների գողության հնարավոր սպառնալիքի մասին, վստահեցնում է պարբերականը, սակայն գրեթե չորս ամիս թաքցրել են դա իրենց հաճախորդներից, դրանով, ըստ գլխաոր դատախազի, խախտելով օրենքը:
Օգոստոսի կեսերին հայտնի է դարձել, որ հաքերները փորձել են կոտրել Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի համակարգիչները: Վնասակար բովանդակությամբ նամակներ են ուղարկվել աշխատակցի առնվազն մեկ էլեկտրոնային հասցեից: Ընդ որում կիբերհանցագործներին դեռ 2015-ին է հաջողվել կոտրել Թրամփի աշխատակցի փոստն ու այն վարակել վիրուսով:
news.am
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02