Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17-ին ընդունել է «Նավասարդ ԱԳՐՈ» ՍՊԸ հիմնադիր Գարիկ Նավասարդյանին և գործադիր տնօրեն Արմինե Մելքումյանին, հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, քննարկվել են Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում նոր թռչնաբուծարանի կառուցման ծրագրի իրականացմանը վերաբերվող հարցեր։
Նախագահ Հարությունյանը ողջունել է «Նավասարդ ԱԳՐՈ» ընկերության, ԱՀ գյուղատնտեսության և էկոնոմիկայի, աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունների և Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը և նշել, որ Մաճկալաշենում նախագծի հաջողությունը հնարավորություն կտա ընդլայնել այն, ընդգրկել նոր բնակավայրեր և նպաստել գյուղտնտեսական արդյունքի ստեղծմանը, գյուղացիների զբաղվածության և եկամուտի խնդրի լուծմանը, ինչպես նաև պետություն – մասնավոր հատված – համայնք համագործակցության մշակույթի կայացմանը:
Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ թռչնաբուծարանի կառուցման ու թռչունների ձեռքբերման պարտավորությունն ստանձնում է պետությունը, իսկ ծրագրի կառավարումն ու արտադրանքի իրացումը՝ «Նավասարդ ԱԳՐՈ» ընկերությունը: Ծրագրի շնորհիվ լուծվելու է շուրջ 50 ընտանիքի զբաղվածության հարցը. յուրաքանչյուր ընտանիք խնամելու է 300 թև թռչուն, ինչի համար ամեն ամիս ստանալու է մոտ 120 000 – 150 000 դրամ եկամուտ:
Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ ծրագրի բարեհաջող ընթացքի հիմնական շահառուն, ինչ որ իմաստով նաև պատասխանատուն, սահմանամերձ համայնքի բնակիչն է, ում սոցիալական վիճակի շարունակական բարելավումը հանդիսանում է Արցախի իշխանությունների գերխնդիրը։
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02