ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ընթացիկ տարվա օգոստոսի 2-ին։ Այս մասին տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։ ԿԸՀ-ն այս շաբաթ կկազմի արձանագրություն պատգամավորների գրանցման մասին։ Իսկ ԱԺ առաջին նիստը տեղի կունենա դրանից հետո երկրորդ երկուշաբթի օրը։ Պաշտոնապես կոնկրետ օրը, թե երբ պետք է տեղի ունենա հանրապետության Ազգային ժողովի առաջին նիստը, կհայտարարի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, բայց միայն վերոնշյալ արձանագրության կազմումից հետո։ Ընդ որում՝ Սահմանադրական դատարանի որոշման լույսով Հայաստանում այս տարվա հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով գրանցված պատկերը կմնա անփոփոխ։ Այսպես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կստանա 71 պատգամավորական մանդատ, իսկ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները՝ 29 եւ 7 համապատասխանաբար։ Եթե դատելու լինենք խորհրդարան անցած դաշինքների ներկայացուցիչների մեկնաբանություններից, ապա կարելի է գալ եզակացության, որ ընդդիմության ներկայացուցիչների աթոռները խորհրդարանում դատարկ չեն մնա։ Ինչեւէ, արդեն հայտնի է, որ ԱԺ նախագահ է լինելու Ալեն Սիմոնյանը, փոխնախագահներ՝ Հակոբ Արշակյանը եւ Ռուբեն Ռուբինյանը։ Խորհրդարանական մեծամասնությունը կանգ է առել նրանց թեկնածությունների վրա։
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02