Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման հարցում արձանագրվել են խնդիրներ, որոնք կապված են ծնողների նկատմամբ տարբերակված մոտեցմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: «Այսպես, խնդրահարույց է այն, թե նոր ծնված երեխայի համար նպաստի վճարումը ընտանիքում որերորդ երեխայի համար պետք է նշանակվի: Չնայած օրենսդրորեն փոփոխություններով հարցին լուծում է տրվել, այնուամենայնիվ, առկա են գործնական խնդիրներ: Մասնավորապես, փոփոխությունը սահմանում է, որ ընտանիքում նոր ծնված երեխայի հերթական թիվը (կարգաթիվը )որոշելիս հաշվի են առնվում նպաստի համար դիմելու օրվա դրությամբ նորածին երեխայի ծնողից սերված երեխաները և զավակները, եթե նոտարական ակտով հաստատված է նոր ծնված երեխայի քույրեր- եղբայրների՝ ծնողի խնամքի տակ լինելու փաստը: Այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի ծնողների ամուսնությունը գրանցված չէ կամ ամուսնությունը գրանցված է նոր ծնված երեխայի ծնվելու օրը կամ դրանից հետո, իսկ հայրությունը ճանաչված է, ապա կենսաթոշակային մարմին դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվի նոտարական ակտով հաստատված նոր ծնված երեխայի՝ ծնողի խնամքի տակ լինելու փաստը: Բողոքները վկայել են, որ պրակտիկայում նոտարները նման գործարք կատարելուց հրաժարվում են կամ հաստատում են ոչ պատշաճ փաստաթուղթ: Որպես խնդրի այլընտրանքային լուծում՝ առաջարկվում է մյուս ծնողի կողմից հայտարարություն ներկայացնել իրենից սերված երեխաների բնակության վայրի և խնամք չիրականացնելու մասին: Սակայն բողոքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամուսնալուծված ծնողները խուսափում է նման հայտարարություն ներկայացնելուց: Ընտանիքում ծնված երեխաների կարգաթիվ սահմանելու նպատակը, ըստ էության այն է, որ տրամադրվող սոցիալական ապահովության միջոցը ծառայի ընտանիքի բազմազավակությամբ պայմանավորված կարիքներին, ինչպես նաև խթանիչ ազդեցություն ունենա: Հետևաբար, նոր ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը պետք է ձեռք բերվի՝ հաշվի առնելով նոր ընտանիքում փաստացի խնամվող երեխաների քանակը և դրա համար պետք է ներդրված լինեն և կիրառվեն արդյունավետ մեխանիզմներ: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է ապահովել այնպիսի լուծումներ, որոնք անհարկի դժվարություններ չեն առաջացնի ծնողների համար»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
11:23
11:09
09:55
09:33
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02