Մենք արդեն մի քանի ամիս շարունակում ենք արձանագրել, որ մեր երկրում աշխատատեղերի թիվն աճում է. Հունիսին նույնպես ունենք վճարվող, գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրեց այդ տվյալները՝ նշելով. «Վերջին ամիսներին շարունակաբար աշխատատեղերի աճի վարքագիծը շարունակվել է նաեւ հունիսին: Գրանցված, վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 643 հազար: Այս ցուցանիշը նախադեպը չի ունեցել: Համեմատության համար նշեմ, որ այն 34 հազարով ավել է 2020 թվականից, շուրջ 38 հազարով ավել է 2019 թվականից եւ 80 հազարով ավել է 2018 թվականից: Հատկանշական է նաեւ, որ հունիս ամսին նշված աշխատատեղերին վճարված ընդհանուր եկամուտը նույնպես աննախադեպ ցուցանիշ է գրանցել՝ կազմելով շուրջ 139 մլրդ դրամ: Այս ցուցանիշը 2020-ի համեմատ ավել է 19 մլրդ դրամով, 2019-ի նկատմամբ՝ 26 մլրդ դրամով, եւ 2018-ի նկատմամբ՝ 40 մլրդ դրամով: Բարձր է նաեւ միջին աշխատավարձը՝ ամսական կտրվածքով 216 հազար դրամ: 2020-ին այն եղել է 198 հազար դրամ, 2019-ին՝ 187 հազար դրամ եւ 2018-ին՝ 177 հազար դրամ»,-ասաց ՊԵԿ նախագահը: Իր հերթին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս տարվա առաջին 6 ամսում եկամտային հարկի ցուցանիշին՝ նշելով. «Մենք այս տարվա 6 ամսիներին 28 մլրդ 500 մլն դրամով ավելի շատ եկամտային հարկ ենք հավաքագրել, քան 2018-ին: Սա այն պարագայում, երբ մենք եկամտային հարկի դրույքաչափը էականորեն նվազեցրել ենք»:
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02