2169 ճանապարհատրանսպորտային պատահար, 168 զոհ, 3186 վիրավոր. սա անցած 6 ամսվա վիճակագրությունն է: Պատահարների մի մասի դեպքում վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ: Շատերը կշարունակեին ապրել, եթե վարորդներն ալկոհոլ օգտագործելուց հետո ավելորդ ինքնավստահություն չդրսևորեին ու ղեկին չնստեին: Իսկ յուրաքանչյուր փրկված կյանք ձեռքբերում կլիներ: Ոչ սթափ վարորդներ հայտնաբերելու միջոցառումները պարբերաբար կազմակերպվում են մայրաքաղաքում՝ պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների, մարզերում՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողների կողմից։ Ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարող անձանց նկատմամբ կիրառվում են տարբեր պատժամիջոցներ։ Օրինակ, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելն առաջացնում է տուգանքի նշանակում 150 հազար դրամի չափով։ Իսկ եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե վարորդի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0,5 միլիգրամը, ապա նա 1 տարի ժամկետով զրկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Եթե վարորդը խուսափում է սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց, ապա նա 2 տարի ժամկետով զրկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Եթե վարելու իրավունքից զրկված անձը մեքենա վարի դարձյալ ոչ սթափ վիճակում կամ հրաժարվի սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց, ապա արդեն ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Վարչաիրավական ու քրեաիրավական հարկադրանքի միջոցները չարիքի դեմ պայքարելու գործիք են, բայց լավագույնը չեն: Փորձը ցույց է տալիս, որ վարորդների մի մասը տուգանվելուց հետո էլ շարունակում է ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարել: Պայքարի լավագույն միջոցը մշտական ինքնահսկումն է, ավելորդ ինքնավստահություն չդրսևորելը, գիտակցելը, որ ոչ սթափ վարորդը պոտենցիալ հանցագործ է: Հարգելի՛ վարորդներ, զգո՛ն եղեք, ալկոհոլ օգտագործելուց հետո մի՛ նստեք ղեկին, խստագույնս պահպանեք երթևեկության անվտանգության այս կարևորագույն պահանջները. դա բխում է բոլորիս շահերից:
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02