«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երբեմնի դաշնակից, նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը, ով ընտրություններից հինգ պակաս հրաժարական տվեց նախարարի պաշտոնից եւ Արցախի սոցապնախարար Մանե Թանդիլյանի հետ պետք է կուսակցություն ստեղծեր ու մտներ ԱԺ, անհայտ պատճառներով հայտնվեց լուսանցքում։ Ընտրություններից հետո նա կարծես թե դիրքավորվել է ընդդիմադիր դաշտում եւ գրառումներ է անում՝ քննադատելով մե՛կ ԱԺ պատգամավորների հավելավճարը բարձրացնելու օրինագիծը, մե՛կ քաղաքապետարանի աշխատակազմի վարձատրությունը բազմապատկելու նախաձեռնությունը։ Ըստ որոշ լուրերի՝ պատրաստվում է մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին, իսկ նրա շրջապատում խոսում են, որ համագործակցում է գործարար Ռուբեն Վարդանյանի հետ, ով աջակցում է այս քաղաքական ուժին եւ մտադիր է առաջիկայում քաղաքական դաշտի կարեւոր խաղացող դառնալ։ Սակայն բանն այն է, որ «Առաքելություն» կուսակցության, թերեւս, միակ հայտնի ներկայացուցիչը Մեսրոպ Առաքելյանն է, եւ անգամ նրա կուսակցությունից 2018-ին խորհրդարան անցած մի քանի պատգամավորները, որոնք ոչնչով աչքի չընկան, չեն ենթարկվում Առաքելյանին։ Երեկ պարզեցինք նաեւ, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից Լեւոն Հովհաննիսյանը, ով «Առաքելության» ցուցակով է ավագանի մտել, ոչ թե այդ կուսակցության ներկայացուցիչն է, այլ՝ ՔՊ-ի, ավագանի մտնելուց 1 տարի անց՝ 2019-ին, անկուսակցական Հովհաննիսյանն անդամակցել է ՔՊ-ին։ Մեզ հետ զրույցում հարցին, թե ինչպես էր հայտնվել «Առաքելություն»-ում, ասաց՝ կուսակցությունից առաջարկ է ստացել ու չի մերժել։ Ի դեպ, Հովհաննիսյանը քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացման որոշման նախաձեռնողներից է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:04
14:52
14:36
14:19
14:05
13:48
13:40
13:34
13:18
13:03
12:49
12:12
11:55
11:45
11:45
11:33
11:14
11:11
10:35
10:16
12:49 19.08.26
12:12 19.08.26
11:55 19.08.26
11:45 19.08.26
11:14 19.08.26
13:18 19.08.26
11:45 19.08.26
13:40 19.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02